Artsakhpress

Հասարակական

Նոր «Հեշտ» փաթեթը հնարավորություն կտա խնայել 52 %՝ գտնվելով ռոումինգում. «Ղարաբաղ Տելեկոմ»

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը մեկնարկում է նոր՝ 52% զեղչված փաթեթ, ՀՀ տարածքում գտնվող ՂՏ կանխավճարային բաժանորդների համար:

Նոր «Հեշտ» փաթեթը հնարավորություն կտա խնայել 52 %՝ գտնվելով ռոումինգում. «Ղարաբաղ Տելեկոմ»

Նոր «Հեշտ» փաթեթը հնարավորություն կտա խնայել  52 %՝ գտնվելով ռոումինգում. «Ղարաբաղ Տելեկոմ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության մամուլի ծառայությունից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ փաթեթը բաղկացած է 25 րոպե դեպի ՂՏ և հայաստանյան բոլոր օպերատորների ցանցեր զանգեր կատարելու համար, 25 SMS հաղորդագրություն գրելու հնարավորություն (դեպի ՂՏ և հայաստանյան բոլոր օպերատորների ցանցեր), 25 ՄԲ շարժական համացանցի ծավալ: Այդ ամենը բաժանորդները կարող են ստանալ 1,499 դրամով: Փաթեթը վավեր է ակտիվացման պահից սկսած մինչև 3-րդ օրվա վերջը: Փաթեթը հնարավոր է ակտիվացնել *456*1# հրահանգով: Փաթեթը հնարավոր է օգտագործել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում գրանցվելու դեպքում: Առաջարկի մանրամասներին ցանկացողները կարող են ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով http://kt.am/hy/news/news/veasyv-bundle-perfect-for-short-trips/321/ կամ զանգահարելով 111 անվճար հեռախոսահամարին:
Տեղեկացնենք, որ «Ղարաբաղ Տելեկոմը» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 17 տարիների ընթացքում ընկերությունը կառուցել է գերժամանակակից ցանց, որի շնորհիվ հանրապետության տարածքի մոտ 98 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով: «Ղարաբաղ Տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային անշարժ և անլար անշարժ հեռախոսակապ, համացանցային ծառայություն ADSL մոդեմի, օպտիկամանրաթելային կապի և անլար (Wi-Fi) տեխնոլոգիաների միջոցով, շարժական համացանցային ծառայություն 3G տեխնոլոգիայի միջոցով, շարժական համացանց ռոումինգում, ինչպես նաև 4 հիմնական ծառայություն մեկ փաթեթում՝ ֆիքսված համացանց, IP հեռուստատեսություն, բջջային հեռախոսակապ և ֆիքսված հեռախոսակապ: Ընկերությունն ունի բազում հավակնոտ ծրագրեր՝ նպատակ ունենալով տրամադրել լավագույն ծառայություններն իր բոլոր բաժանորդներին:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search