Artsakhpress

Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ համագործակցության լիակատար դադարեցման մասին

ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի համագործակցությունն ինչպես ռազմական գծով, այնպես էլ քաղաքացիական ոլորտում լիովին դադարեցված է։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ համագործակցության լիակատար դադարեցման մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ համագործակցության լիակատար դադարեցման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«ՆԱՏՕ-ն ինքն է հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերությունների դրական օրակարգից։ Այն գոյություն չունի։ Եվ առայժմ չկան նշաններն այն բանի, որ ՆԱՏՕ-ում գիտեն ինչպես դուրս գալ այս փակուղուց»,- news.am-ի փոխանցմամբ՝ ավելացրել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ դաշինքը շատ հեռուն է գնացել Ռուսաստանի հետ առճակատման խորացման հարցում։ Գրուշկոն փաստել է, որ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները «ամենից շատ հիշեցնում են «սովորական» իրավիճակ, որի ներքո ստեղծվել է ՆԱՏՕ-ն՝ «սառը պատերազմ»։
Նա նշել է, որ Մոսկվան չի պատրաստվում անտեսել դաշինքը, քանի որ դա անվտանգության լուրջ գործոն է։ «Ընդ որում՝ մենք հասկանում ենք. շատ բան, ինչ արվում է դաշինքում, ԱՄՆ քաղաքականության ածանցյալն է։ Կփոխվեն Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ կփոխվեն նաեւ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները»,- ավելացրել է Գրուշկոն։
Փոխնախարարը հիշեցրել է, որ գոյություն ունեցող ճգնաժամը հարաբերություններում առաջինը չէ, բայց ամենաերկարատեւն է։
Ինչպես ընդգծել է Գրուշկոն, ճիշտ չէ կարծել, թե մինչեւ ճգնաժամն Ուկրաինայում Մոսկվայի եւ դաշինքի հարաբերություններում ամեն բան բնականոն է եղել. մինչեւ 2014-ը ՆԱՏՕ-ն «մտել է ներքին անկայունության, կողմնորոշիչների կորստի եւ նոր նշանակության որոնման անհրաժեշտության վիճակի մեջ»։ Դրան ուղեկցել են Աֆղանստանում գործողության անհաջողությունն ու այն, որ ՆԱՏՕ ընդլայնման քաղաքականությունը սպառել է իրեն, նշել է փոխնախարարը։
Գործակալության զրուցակիցը նաեւ մատնանշել է, որ ՆԱՏՕ երկրների ռազմական ծախսերը 2018-ին գերազանցում են տրիլիոն դոլարը եւ կազմում համաշխարհայինի ավելի քան կեսը։
«Դա պաշտպանական ծախսերի համար ռուսաստանյան ծախսերից ավելին է 22 անգամ»,- ասել է Գրուշկոն։
Փոփնախարարը փաստել է, որ Մոսկվան ռազմական գծով շփումներ չունի ամբողջ դաշինքի հետ, բայց դրանք կան ՆԱՏՕ առանձին երկրների հետ։
«ՆԱՏՕ-ն հրաժարվել է մեզ հետ գործնական համագործակցությունից ՝ ի շահ անվտանգության  ամրապնդման։ Բայց կա համատեղ աշխատանքի օբյեկտիվ պահանջ չկանխատեսված սրացման ռիսկերի նվազման, միջադեպերի կանխման գործում»,- ասել է Գրուշկոն։
Նա անհեթեթ է անվանել դաշինքի որոշումը՝ դադարեցնել նորմալ աշխատանքային շփումները ռազմական գծով՝ նշելով, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններից է շատ բանով կախված նաեւ Եվրոպայում ռազմական անվտանգության դրությունը։
«Սպասենք, մինչեւ որ դաշինքն ինքը հասունանա՝ գիտակցելու համար մեզ հետ լուրջ խոսակցության կարեւորությունը անվտանգության հարցերում»,- ամփոփել է Գրուշկոն։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search