Artsakhpress

Միջազգային

Գերմանիայում Volkswagen-ի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրել «դիզելգեյթ»-ի պատճառով

երմանիայի Բրաունշվեյգ քաղաքի (Ստորին Սաքսոնիայի դաշնային երկրամաս) դատախազությունը մեղադրանքներ Է առաջադրել «դիզելային սկանդալի» հինգ ֆիգուրանտների, այդ թվում՝ Volkswagen ընկերության նախկին ղեկավար Մարտին Վինտերքոռնին:

Գերմանիայում Volkswagen-ի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրել «դիզելգեյթ»-ի պատճառով

Գերմանիայում Volkswagen-ի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրել «դիզելգեյթ»-ի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ Այդ մասին հաղորդվում Է դատախազության մամուլի տեղեկագրում:
Ինչպես նշվում Է հատարարության մեջ, սկանդալի հինգ մասնակիցների, որոնք ավելի վաղ Volkswagen-ում զբաղեցնում Էին ղեկավար պաշտոններ, վերագրվում են «բազմաթիվ իրավախախտումներ», մասնավորապես, «կեղծարարության առանձնապես ծանր դեպքեր եւ անբարեխիղճ մրցակցության մասին օրենքի խախտում»: Բացի այդ, մեղադրող կողմի վարկածի համաձայն, 2014 թվականին Volkswagen-ը թարմացրել Էր ավտոմեքենաների ծրագրային ապահովումը, որը «պետք Է նպաստեր փոխադրամիջոցների նորմալ շահագործման դեպքում արտանետումների բարձր ցուցանիշների իսկական պատճառը թաքցնելուն»: Այդ մասին իմացել Է կոնցեռնի նախկին ղեկավար Վինտերքոռնը, նշվում Է մամուլի տեղեկագրում: Volkswagen կոնցեռնը 2015 թվականի աշնանը հայտնվել Էր այսպես կոչված «դիզելային սկանդալի» կենտրոնում: Այն ժամանակ ԱՄՆ-ում ընկերությանը մեղադրել Էին այն բանում, որ նա դիզելային ավտոմեքենաները հանդերձել Է ծրագրային ապահովմամբ, որն իջեցնում Էր արտանետումների իրական ցուցանիշները: Միացյալ Նահանգների կառավարությունը կոնցեռնին պարտավորեցրել Է հետ կանչել Volkswagen եւ Audi 482 հազար մարդատար ավտոմեքենաներ, որոնք երկրում վաճառվել են 2009-2015 թվականներին: 2017 թվականի ապրիլին Volkswagen-ը համաձայնության Է եկել սպառողներից ավտոմեքենաների հետգնման եւ նրանց փոխհատուցում վճարելու շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Search