Artsakhpress

Հասարակական

Կգազաֆիկացվի Ուխտաձոր համայնքը

Շուտով երկնագույն կրակը մուտք կգործի նաև Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնք: Եվրոպացի բարերարի կողմից համայնքի գազաֆիկացնման պատվերը «Արցախգազ» ընկերությունը ստացել է տարեսկզբին:

Կգազաֆիկացվի Ուխտաձոր համայնքը

Կգազաֆիկացվի Ուխտաձոր համայնքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մհեր Իսրայելյանը և ավելացրել, որ լրիվությամբ ձեռք են բերվել անհրաժեշտ սարքավորումներն ու շինմոնտաժային աշխատանքում անհրաժեշտ նյութական միջոցները:
«Գազաֆիկացումը իրականացվում է  երկու բրիգադների կողմից ,և այսօր արդեն իսկ կարող ենք հավաստիցնել, որ նախագծանախահաշվային փաստաթղթերով պահանջվող աշխատանքների մոտ 30%-ն իրականացված է: Ընկերությունը նախատեսել է շինմոնտաժային աշխատանքներն ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին և հանդիսավոր պայմաններում վառել բնական գազը Արցախի ևս մեկ համայնքում»,- նշել է Մ. Իսրայելյանը:
Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքն ունի մոտ 90 բնակաելի տուն:
Լուսանկարները` «Արցախգազ» ընկերության

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Search