Artsakhpress

Քաղաքական

Փաշինյանն առաջարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո չանել խոսակցության բուն ոգուն չհամապատասխանող հայտարարություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար ամենամեծ խնդիրը համարում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից առաջ ու հետո հնչող այն հայտարարությունները, որոնք երբեմն չեն համապատասխանում խոսակցության բուն ոգուն: 

Փաշինյանն առաջարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո չանել խոսակցության բուն ոգուն չհամապատասխանող հայտարարություններ

Փաշինյանն առաջարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո չանել խոսակցության բուն ոգուն չհամապատասխանող հայտարարություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին Փաշինյանն ասել է ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում:
«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հանդիպումներին հաջորդող և նախորդող հայտարարությունները երբեմն չեն համապատասխանում բուն խոսակցության ոգուն: Իմ կոչը լինելու է այն, որ, եթե անհրաժեշտ է բանակցությունների մասին շատ բան չասենք, բայց ասենք մի բան, որ մարդիկ հասկանան` լուրջ մարդկանց հետ գործ ունեն: Պատկերացրեք` ինչ անլուրջ վիճակ է, երբ երկու երկրի ղեկավար մի սենյակում խոսում են, և հետո հանրությունները նրանց հայտարարություններից չի կարողանում հասկանալ, թե ինչ են քննարկել: Դա ամենամեծ խնդիրն է բանակցային գործընթացի համար»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնուց եկած իներցիա կա, երբ ամեն հայտարարությունից հետո կողմերը փորձում են ապացուցել, որ հաղթել են իրար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search