Artsakhpress

Տնտեսական

Հրդեհների հետևանքով տուժած տարածքների վնասները չեն փոխհատուցվելու կառավարության կողմից. ԱՀ գյուղնախարար

ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Հրդեհների հետևանքով տուժած տարածքների վնասները չեն փոխհատուցվելու կառավարության կողմից. ԱՀ գյուղնախարար

Հրդեհների  հետևանքով   տուժած  տարածքների   վնասները  չեն  փոխհատուցվելու  կառավարության  կողմից.   ԱՀ  գյուղնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   խորհրդակցությանը   բացման  խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  գյուղատնտեսության  նախարար   Ժիրայր  Միրզոյանը՝  ասելով, որ  հանրապետությունում  արդեն  սկսված  է  բույսերի    պաշտպանության  ուղղությամբ    իրականացվող   կարևորագույն    միջոցառումներից  մեկը՝  հակահրդեհային   պաշտպանության    աշխատանքները: 
Այդ  աշխատանքների   հիմնական  ուղղվածությունը  կանխարգելիչ    միջոցառումներն են: Դրան    հաջորդելու  է  հակահրդեհային   պաշտպանության  փուլը, որը    ենթադրում է   գյուղատնտեսական  ակտիվ   տարածքներում ավելի  քան   20 հրշեջ-փրկարարական     կետերի   տեղադրում     և    հրդեհի  դեպքում  արագ  արձագանքի  համար շուրջօրյա   հերթապահություն:
Ըստ  Ժ.  Միրզոյանի՝  հակահրդեհային  պաշտպանությունը    միջգերատեսչական    բնույթի  միջոցառում   է, որում    ընդգրկված  են  և   ԱՀ   գյուղատնտեսության  նախարարությունը, և՛ արտակարգ  իրավիճակների  պետական  ծառայությունը, և՛ ԱՀ  շրջանների  վարչակազմերը, ինչպես  նաև    համայնքները:
 
«Ներկայումս       իրականացնում ենք  կանխարգելիչ  միջոցառումների  ծրագիր, որը  քիմիական  եղանակով  պայքար  է  դաշտամիջյան   ճանապարհների  եզրերին    պաշտպանիչ     շերտեր   ստեղծելու  համար:  Ընդհանուր առմամբ,  հանրապետության    ողջ   տարածքում    քիմիական  պայքար  է  ծավալվելու  շուրջ 1600  հա-ի  վրա»,-ավելացրել  է  Ժ. Միրզոյանը:
Նախարարը  ոլորտի  պատասխանատուներին    առանձին  հանձնարարականներ  է  տվել     հասարակության  իրազեկվածության մակարդակը  բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի տարածքները, որտեղ  իրականացվելու  են  քիմիական   պայքար,  անասնապահներն  իրենց   անասունները    հեռու  պահեն   այդ  վայրերից:  Իսկ  այն անձինք  ովքեր   էլ  օգտվում  են  այդ տարածքների բուսականությունից, մի  առ  ժամանակ զգուշանան:  Մեղվաբուծությամբ  զբաղվող գյուղատնտեսները ևս պետք է մեղվափեթակները  հեռու  պահեն  այդ  տարածքներից:   
 
Անդրադառնալով  հակահրդեհային պաշտպանության  նախորդ  տարվա  արդյունքներին՝  Ժ.  Միրզոյանը  տեղեկացրել   է  նաև, որ   անցած  տարի  հանրապտությունում  շուրջ  70  հա  գարնանացան  և  աշնանացան   ցանքատարածքների  կորուստ   է  գրանցվել:  
Նա  հավելել  է. «Մենք  մի  քանի  տասնյակ  հազարավոր  հա    հրդեհի   դեպքեր   ենք  ունեցել  բնական   կերհանդակներում,     արոտներում  և   խոտհարքերում, որի  վնասները  չափազանց  մեծ  են, ինչպես  անասնապահության   ոլորտում, որպես  կերի  հիմնական  աղբյուր, այնպես  էլ՝  բնապահպանական: Սկսելու  ենք   համագործակցությունն  էլ  ավելի  սերտացնել   տեղական  ինքնակառավարման  մարմինների հետ՝ սահմանելով հանրային  ուժեղ  վերահսկողություն»: 
 
Ժ. Միրզոյանը  վերահաստատել է կառավարության    այն  դիրքորոշումը, որ  հրդեհների  հետևանքով   տուժած  տարածքների   վնասները  չեն  փոխհատուցվելու  կառավարության  կողմից: Կառավարությունը  հետամուտ  է  լինելու  բացահայտելու  մեղավորներին, ովքեր   էլ ենթարկվելու  են      վարչական   պատասխանատվության:
 
Խորհրդակցությանը  մասնակցում  էին   ԱՀ  գյուղատնտեսության  նախարարության  ոլորտի   պատասխանատուներ,   ԱՀ  արտակարգ  իրավիճակների  պետական  ծառայության     համապատասխան  տեսչության    ներկայացուցիչներ, ովքեր     հանդես  են  եկել  առաջարկներով  ու   հարցերով:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Կառավարությունը ԼՂ-ց բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ

Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարացրեց մինչև տարվա վերջ։

Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Գեղարքունիքի մարզպետի անցկացրած խորհրդակցությանը քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի տրամադրման ընթացքը

Մարտի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search