Artsakhpress

Քաղաքական

Պետական նախարարն աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի շրջանի հարավային թևում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 14-ին աշխատանքային այց է կատարել Քաշաթաղի շրջանի հարավային թև:

Պետական նախարարն աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի շրջանի հարավային թևում

Պետական նախարարն աշխատանքային այցով եղել է Քաշաթաղի շրջանի հարավային թևում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ընթացքում պետական նախարարն Իշխանաձոր համայնքում ծանոթացել է կառավարության և մասնավորի կողմից իրականացվողընթացիկ ծրագրերին, մասնավորապես՝ պետական աջակցության միջոցներով նախատեսվող ինտենսիվ այգիների տնկարաններստեղծելու գործընթացին։
Այնուհետև պետական նախարարը շրջել է «Մասիս Տոբակո» ընկերության կողմից ծխախոտագործության համալիր ծրագրիիրականացման համար հատկացված դաշտում, հետաքրքրվել ծրագրի մեկնարկով և ստեղծվելիք նոր աշխատատեղերով: Պատասխանատուները նշել են, որ սկսված է հողօգտագործողներին սածիլների տրամադրման գործընթացը, ինչի համար տրամադրվել է35 հա տարածք։
Իշխանաձորում պետական նախարարը շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների և գյուղոլորտի պատասխանատուներիմասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: «Ուրախությամբ պետք է նշեմ, որ հանրապետությունում, այդթվում՝ նաև Քաշաթաղում, անցած տարիների համեմատ գարնանացանի ծավալները մեծացել են, ինչը միանշանակ ողջունելի է, ևհորդորում եմ այսուհետ ևս պահպանել սահմանած նշաձողը»,- իր խոսքում նշել է Գ. Մարտիրոսյանը:
Աշխատանքային այցին մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, գյուղի և գյուղատնտեսությանաջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը և Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search