Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանցի նախկին զինվորականը 2017թ. խոշտանգումներից հետո ինքնասպանության փորձ է արել

Ապրիլի 15-ին Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան Օքթայ Գյուլալըևը իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի նախկին զինվորական, 1995թ. ծնված Հյուսեյնով Իսմայըլ Ինթիգամ օղլուի (Hüseynov İsmayıl İntiqam oğlu) մասին, որը ապրիլի 12-ին ինքնասպանության փորձ է արել՝ կտրելով երակները։ Այժմ նրա վիճակը ծանր է։

Ադրբեջանցի նախկին զինվորականը 2017թ. խոշտանգումներից հետո ինքնասպանության փորձ է արել

Ադրբեջանցի նախկին զինվորականը 2017թ. խոշտանգումներից հետո ինքնասպանության փորձ է արել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս զինծառայողին Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչները 

հայտնի «Լրտեսների գործի» շրջանակներում ձերբակալել են 2017թ. մայիսի 18–ին գիշերը ժամը 3-ին Գյանջայի իր տնից ու տեղափոխել են Թարթառ։ Ինչպես պատմում է Գյուլալըևը՝ Հյուսեյնովին այլ զինվորականներ խոշտանգումների են ենթարկել, ստիպել են, որ թուղթ ստորագրի, ըստ որի՝ նա ծառայել հայկական հետախուզությանը, հետո պետական դավաճանության մեղադրանքով դատապարտել են 15 տարվա ազատազրկման, որտեղ էլ նա ինքնասպանության փորձ է արել։
Հետաքրքիր է, որ քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչությունից ադրբեջանական Թուրան լրատվական գործակալությանը հայտնել են, որ զինծառայողը իր երակները չի կտրել։ Սակայն ուշագրավ է, որ զինծառայողի մայրը սոցցանցային իր գրառումներում ասում է, որ իրեն հայտնել են որդու ինքնասպանության փորձի մասին։ Ավելին՝ մայրը նշում է, որ սա առաջին դեպքը չէ։ Razm.info-ի փոխանցմամբ, այս տեղեկությունը զինծառայողի մայրը հաստատել է նաև Թուրան գործակալության հետ զրույցում։
Հյուսեյնով Իսմայըլ Ինթիգամ օղլուն (Hüseynov İsmayıl İntiqam oğlu)։ Լուսանկարը՝ Օքթայ Գյուլալըևի ֆեյսբուքյան էջից
Նշենք, որ Հյուսեյնովը զինծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում՝ ենթասպայի կոչումով։
Հիշեցնենք, որ 2017-ի մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառույցները հաղորդագրություն էին տարածել, որ Թարթառի շրջանում ձերբակալվել են մի խումբ զինվորական և քաղաքացիական անձինք՝ «Հայաստանի հետախուզության հետ համագործակցության» մեղադրանքով։ Ձերբակալվածներից ոմանք խոշտանգումների ենթարկվելով՝ սպանվեցին, ոմանք էլ ձերբակալվեցին։ Սակայն շուտով սպանվածներից մի քանիսը արդարացվեցին ու փոխարենը դատապարտվեցին նրանք, ովքեր զինվորականներին ենթարկել էին խոշտանգումների։ 
Ուշագրավ էր, որ իրավապաշտպան Օքթայ Գյուալըևի 2019թ. մարտի 31–ին հրապարակած փաստաթղթերում տուժած անձանց անունների մեջ Ռազմինֆոյի մասնագետները նկատել էին ռազմական հանցագործ Ֆերզալիև էլնուր Գազանֆար օղլուի անունը, ով գլխատել էր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին։ 
Նշենք, սակայն, որ պարզ չէ, թե ռազմական հանցագործը քրեական գործի հատկապես որ դրվագով է համարվում տուժող անձ, կամ արդյո՞ք մյուս զինվորականների նման ենթարկվել է խոշտանգումների՝ թե ոչ: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արայիկ Հարությունյանը երիտասարդ էր ու մեզ հետ միասին կռվում էր. Սասուն Միքայելյան

Ստեփանակերտում կայացել է «Վստահություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի

Search