Artsakhpress

Միջազգային

Ֆրանսիայում մտավախություն կա, որ Փարիզի Աստվածամոր տաճարը չի հաջողվի փրկել

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը «հերոսական» է անվանել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի մարման գործում հրշեջների գործողությունները:

Ֆրանսիայում մտավախություն կա, որ Փարիզի Աստվածամոր տաճարը չի հաջողվի փրկել

Ֆրանսիայում մտավախություն կա, որ Փարիզի Աստվածամոր տաճարը չի հաջողվի փրկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Դեպքի վայր են եկել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը։ «Մեր թախիծը բառերով չի կարելի արտահայտել, սակայն մենք դեռ պայքարում ենք։ Այսօր երեկոյան հրշեջները հերոսաբար պայքարում են կրակի դեմ, որպեսզի պահպանեն այն, ինչ հնարավոր է»,- Twitter-ի իր էջում գրել է վարչապետը։
Ներկայում հրշեջները ջանքեր են թափում հյուսիսային աշտարակը փրկելու համար՝ Reuters-ին հայտնել է նրանցից մեկը։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ հրդեհի շիջման համար օգտագործվում են բոլոր միջոցները, բացի ավիացիայից, քանի որ դրանք կավերեն նույնիսկ այն կոնստրուկցիաները, որոնք գոյատեւելու հնարավորություն ունեն՝ հայտնում է Meduza-ն։
Հրդեհի շիջման գործին մասնակցում է 400 հրշեջներ, 15 ավտոմեքենա, շարժական աստիճաններ, ջրցաններ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ֆրանսիայի ՆԳՆ-ն չի բացառել, որ տաճարը փրկել այլեւս հնարավոր չէ։ Այնուամենայնիվ, հրշեջները շարունակում են աշխատանքը։ Փարիզի քաղաքապետարանում հուսով են, որ գոնե տաճարի ճակատային մասը հնարավոր կլինի փրկել՝ հայտնում է BBC-ն։
Քաղաքային հրշեջ ծառայությունում հայտնել են, որ մարման առաջիկա մեկուկես ժամը որոշիչ կլինի։
Տաճարի դիմացի փողոցի մյուս կողմում, Saint-Julien le Pauvre փողոցում տասնյակ հավատացյալներ ծնկաչոք աղոթում են՝ հայտնում է RFI-ը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search