Artsakhpress

Միջազգային

Թուրքիան ցնծում է Նոտր Դամի մոխիրների վրա. թուրքական մամուլի արձագանքը

Երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլի և թուրք օգտատերերի շրջանում:

Թուրքիան ցնծում է Նոտր Դամի մոխիրների վրա. թուրքական մամուլի արձագանքը

Թուրքիան ցնծում է Նոտր Դամի մոխիրների վրա. թուրքական մամուլի արձագանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍՄասնավորապես հեղինակավոր Yeni Akit պարբերականը Նոտր Դամի հրդեհի վերաբերյալ նյութը սկսում է այսպես. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գտնվող Նոտր Դամ տաճարում հրդեհ է բռնկվել»: Պարբերականն ակնարկում է այն փաստը, որ օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Yeni Akit պարբերականին, որը համարվում է Թուրքիայի հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը և ունի ծայրահեղ իսլամամետ ուղղվածություն, հղում են տվել բազմաթիվ այլ լրատվամիջոցներ ևս, հայտնում է yerkir.am-ը:
Թուրք սոցցանցերի օգտատերերից շատերը ևս բավական ծայրահեղ են արձագանքել տաճարի հրդեհին: Ոմանք գրում էին, որ դա պատիժ է Եվրոպային` Նոր Զելանդիայի ահաբեկչությանն ու մուսուլմանների այլ սպանություններին համարժեք պատասխան չտալու համար, ոմանք էլ հիշատակում էին, որ դա Ալլահի պատիժն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը` կոչ անելով  ֆրանսիացիներին օգնության համար դիմել իրենց բարեկամ հայերին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Search