Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ցավ է հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ:
Իրանի արտգործնախարարը ցավ է հայտնել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի կապակցությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Տխրեցի, որ Աստւածամոր տաճարը, որն Աստծո երկրպագությանը նվիրաբերված նշանավոր տաճար էր եւ Հյուգոյի գրական գլուխգործոցի շնորհիվ ավելի էր մոտեցրել մեզ, մասամբ ավերվեց` 800 տարի դիմակայելով պատերազմներին եւ հեղափոխություններին: Մեր մտքերը ֆրանսիացիների եւ բոլոր կաթոլիկների հետ են»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա, հայտնում է yerkir.am-ը: