Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում սկսելով իր ելույթը, կոչ Է արել Եվրամիության բոլոր երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը:
Տուսկը կոչ Է արել ԵՄ-ի երկրներին՝ օգնել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ես կցանկանայի ֆրանսիական ամբողջ ազգի հետ համերաշխության խոսք ասել, նաեւ՝ որպես Գդանսկի բնակիչ, քաղաք, որը 90 տոկոսով ավերվեց եւ հետո վերականգնվեց: Դուք եւս կվերականգնեք ձեր տաճարը: Ստրասբուրգից՝ ԵՄ-ի ֆրանսիական մայրաքաղաքից, ես կոչ եմ անում ԵՄ-ի բոլոր 28 երկրներին՝ մասնակցել այդ գործին: Ես գիտեմ, որ Ֆրանսիան ինքը կարող Է դա անել, սակայն այստեղ խոսքը չի վերաբերում միայն նյութական օգնությանը»,- հայտարարել Է Տուսկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: