Artsakhpress

Քաղաքական

Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ապրիլի 16-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը

Ազգային ժողովը կգումարի հերթական նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԽոսելով հերթական նիստի նախապատրաստության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱՀ Սահմանադրության 93-րդ հոդվածին համապատասխան՝ գալիք նիստում կընդգրկվի ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:
Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է շրջանառության մեջ գտնվող նախագծերի ցանկը, որից հետո պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պաշտպանության անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը  պարզաբանումներ են տվել նախորդ օրերին տեղի ունեցած հանձաժողովային քննարկումների մասին: 
Սպասվող նիստին ԱՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդում կներկայացնի նաև ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search