Artsakhpress

Միջազգային

Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Հռոմի պապն աղոթում է Ֆրանսիայի կաթոլիկների եւ փարիզցիների համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային եւ աղոթում ֆրանսիացի կաթոլիկների ու փարիզցիների համար:

Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Հռոմի պապն աղոթում է Ֆրանսիայի կաթոլիկների եւ փարիզցիների համար

Աստվածամոր տաճարի հրդեհից հետո Հռոմի պապն աղոթում է Ֆրանսիայի կաթոլիկների եւ փարիզցիների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին Twitter-ում նշել է Սուրբ գահի մամուլի ծառայության ժամանակվոր ղեկավար Ալեսանդրո Ջիզոտին, փոխանցում է News.am-ը:
«Պապն արտահայտնում է Ֆրանսիային մերձավորության մասին եւ Փարիզի Աստվածամոր տաճարն ավերած սարսափելի հրդեհի պատճառով ցնցումից հետո աղոթում ֆրանսիացի կաթոլիկների ու փարիզցիների համար: Նա աղոթում է բոլորի համար, ովքեր այս պահին պայքարում են դրամատիկ իրադարձության դեմ»,- ֆրանսերենով գրել է Ջիզոտին:
Կաթոլիկների համար, որոնք գալիք կիրակի նշելու են Զատիկի տոնը, երկուշաբթի սկսվել է Ավագ կամ Չարչարանաց շաբաթը:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղի է ունեցել մոտ 18:50-ին: Հրդեհի հետեւանքով փլուզվել են ծայրաձողի վերին հատվածը, տաճարի ժամացույցը եւ ծածկի մեծ մասը: Նախնական տեղեկություններով՝ հրդեհն, ըստ երեւույթին, սկսվել է տաճարի վերին հատվածներում անցկացվող վերանորոգման աշխատանքների ընթացքում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search