Ճապոնիայի հարավ-արեւմուտքում՝ «Իկատա» ատոմակայանից 130 կմ հեռավորությամբ տեղի Է ունեցել աշխարհի խոշորագույն գործող հրաբուխներից մեկի՝ Ասոյի ժայթքումը
Ճապոնիայում հրաբխի ժայթքում Է տեղի ունեցել «Իկատա» ատոմակայանից 130 կմ հեռավորությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչության տվյալներով, Կումամոտո պրեֆեկտուրայում գտնվող հրաբխի խառնարանից արտանետված ծուխն ու մոխիրը հասել են մոտավորապես 200 մետր բարձրության, քամին դրանք քշել Է դեպի հյուսիս-արեւմուտք: Օդերեւութաբանները նախազգուշացրել են Նակադակե-1 խառնարանին մեկ կիլոմետրից ավելի մոտենալու վտանգի մասին: Վնասի կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ առայժմ չեն ստացվել: Վերջին անգամ Նակադակե-1 խառնարանից Ասո հրաբխի ժայթքումը տեղի Է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 8-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: