Artsakhpress

Քաղաքական

Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների համար տեսակցություններ կազմակերպելու համար

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած հանդիպմանը՝ նկատելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում տևական ժամանակահատվածի ընթացքում առաջին անգամ դրական տեղաշարժ է արձանագրվել:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների համար տեսակցություններ կազմակերպելու համար

 Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների համար տեսակցություններ կազմակերպելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: tert.am-ի հաղորդմամբ՝Մնացականյանն ու Մամեդյարովը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հիմքով հարազատներին թույլ տալ այցելել հակամարտող երկրներում գտնվող ազատազրկվածներին, ինչպես նաև ակտիվացնել լրատվամիջոցների ոլորտում փոխանակումները:

Եվ թեպետ «Կոմերսանտ»-ի՝ Երևանում և Բաքվում զրուցակիցներն ակնարկել են, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նվազման ֆոնին առաջընթացի մասին խոսելը դեռևս վաղ է, այնուհանդերձ, ըստ աղբյուրի, կողմերին հաջողվել է դրական տեղաշարժերի հասնել:

«Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ երեք ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քայլ առաջ են արել: Նրանք պայմանավորվել են «գյուղատնտեսական աշխատանքների» իրականացման ժամանակ շփման գծում ապահովել կայունություն, ինչպես նաև «փոխադարձ հիմքով քայլեր ձեռնարկել ազատազրկման մեջ գտնվող անձանց հարազատների համար տեսակցություններ կազմակերպելու հարցում»: Քննարկվել է նաև «լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ ուղևորությունների» հարցը»,-գրում է պարբերականը՝ հիշեցնելով, որ այս տարվա փետրվարին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիևը Հայաստան էր եկել՝ այստեղից մի շարք ռեպորտաժներ հրապարակելով:

«Կոմերսանտ»-ի այն հարցադրմանը, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում հայ լրագրողների ընդունել, երկրի արտգործնախարարության ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հաստատող պատասխան է տվել. «Բաքվում միշտ էլ տրամադրված են եղել Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանն ուղղված պայմանների ստեղծմանը»:

Աղբյուրը նկատում է, որ հակամարտող պետություններում ազատազրկվածների տեսակցության հարցը ոչ պակաս արդիական է կողմերի համար, քանի որ երկու երկրում էլ հարևան պետությունից ազատազրկվածներ կան:

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնող աղբյուրը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ակնարկել է, որ թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ադրբեջանցի ազատազրկվածների հարազատներին այցելության թույլտվություն տալ:

Նույն հարցի առնչությամբ Լեյլա Աբդուլաևան ասել է, թե ադրբեջանական իշխանությունները «երբեք կոշտ արգելքներ չեն սահմանել» իրենց քաղաքացիների կողմից դեպի Հայաստան և առավել ևս «շրջափակված տարածքներ» այցելությունների համար:

«Սակայն իրավիճակը կարող է փոխվել, եթե հայկական կողմն անվտանգության պատշաճ երաշխիքներ տրամադրի»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Բաքվի «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեի կարծիքով՝ Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունները վկայում են, որ կողմերը ցանկություն ունեն մեղմելու հակամարտության լարվածությունը, մինչդեռ քաղաքական լուրջ քայլերը գրեթե անհնար են:

«Մարդասիրական ոլորտը միակն է, որտեղ հնարավոր է հստակ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, դա բարենպաստ ֆոն է ստեղծում առհասարակ ամբողջ բանակցային գործընթացի զարգացման համար»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետը:

Սակայն Երևանում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը պակաս լավատեսական է տրամադրված:

«Բացարձակապես վստահ չեմ, որ պայմանավորվածություններն իրագործվելու են: Բացի այդ, չեմ կարծում, որ նման փոքր քայլերը կարող են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հանգեցնել»,-«Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է Իսկանդարյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search