Artsakhpress

Ռազմական

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում

Ապրիլի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԳեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին:
Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search