Artsakhpress

Միջազգային

Հռոմի պապը հույս Է հայտնել, որ Նոտր Դամը կվերականգնվի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հույս Է հայտնել, որ Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի սաստիկ հրդեհից հետո եւ կմնա հավատքի նշանավոր վայր, քանի որ Փարիզի, Ֆրանսիայի եւ ամբողջ մարդկության հոգեւոր սեփականությունն Է:

Հռոմի պապը հույս Է հայտնել, որ Նոտր Դամը կվերականգնվի

Հռոմի պապը հույս Է հայտնել, որ Նոտր Դամը կվերականգնվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՀատուկ ուղերձում, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն ապրիլի 16-ին հղել Էր Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետիին, նա նշել Է, որ կիսում Է մայրաքաղաքի թեմի հավատացյալների, Փարիզի բոլոր բնակիչների եւ Ֆրանսիայի քաղաքացիների վիշտը:
«Այս սուրբ օրերին, երբ մենք հիշում ենք Հիսուսի չարչարանքները, նրա մահն ու նրա հարությունը, հավաստիացնում եմ, որ հոգով ձեզ հետ եմ ու աղոթում եմ ձեզ համար»,-գրել Է քահանայապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search