Artsakhpress

Սպորտ

Մոնտե Կարլո․ Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն կրեց

Աշխարհի 12-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովը չհաղթահարեց Մոնտե Կարլոյում ընթացող թենիսի «Մասթերս-1000» մրցաշարի երկրորդ շրջանի արգելքը։

Մոնտե Կարլո․ Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն կրեց

Մոնտե Կարլո․ Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն կրեց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մոսկվացի 22-ամյա թենիսիստի ճանապարհին կանգնեց աշխարհի 96-րդ ռակետ, իտալացի Լորենցո Սոնեգոն, որը հաղթեց 2 սեթում՝ 7։6, 6։4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ 54 րոպե։ Երրորդ շրջանում Սոնեգոն կմրցի կամ հունգարացի Մարտոն Ֆուրչովիչի, կամ բրիտանացի Քեմերոն Նորիի հետ։
Հիշեցնենք, որ Մոնտե Կարլոյի մրցաշարի գործող հաղթողն իսպանացի Ռաֆայել Նադալն է։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search