Artsakhpress

Մշակույթ

Երկու հայուհիների պատմությունը կներկայացվի Ուոթերթաունի Հայկական թանգարանի ցուցահանդեսում

Ամերիկյան Ուոթերթաունի Հայկական թանգարանում ապրիլի 24-ին կբացվի նոր ցուցահանդես, որը կպատմի դիվանագետ Դիանա Աղաբեկ Աբգարի եւ նկարչուհի Պերճուհի Քայլյանի մասին։

Երկու հայուհիների պատմությունը կներկայացվի Ուոթերթաունի Հայկական թանգարանի ցուցահանդեսում

Երկու հայուհիների պատմությունը կներկայացվի Ուոթերթաունի Հայկական թանգարանի ցուցահանդեսում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ճյուղերի ստվերում․ Դիանա Աբգար եւ Պերճույի Քայլյան» անվանումով ցուցահանդեսում կներկայացվեն դիվանագետ Դիանա Աբգարի իրերը, այդ թվում գրիչը, որով նա նամակներ է գրել դիվանագետներին, համաշխարհային առաջնորդներին, եւ ողջ աշխարհում իր ընկերներին, ինչպես նաեւ նկարներ եւ այլ ցուցանմուշներ։ Երկու կանանց՝ Դիանայի եւ Պերճուհու պատմությունը սկսվում է 1919 թվականից, երբ նրանք հանդիպեցին ճապոնական Յոկոգամայում։ Երկու հայուհիների գրավիչ պատմությունը հրապարակված է Հայկական թանգարանի կայքում։
Դիանա Աբգարը ծնվել է Մյանմայի Ռանգուն քաղաքում՝ հայտնի հայ վաճառականի ընտանիքում։ Նա մեծացել է Կալկաթայում, այնուհետեւ ամուսնու հետ տեղափոխվել է Յոկոգամա, որպեսզի նոր ընկերներ հավաքի։ Ճապոնիայում նա իմացել է Օսմանյան կայսրությունում իր հայրենակիցների ծանր վիճակի մասին եւ հանդես է եկել որպես դիվանագետ։ Նա գրել է նամակներ, թերթերում հոդվածներ, գրքեր՝ աշխարհի հայության ը սատարելու համար։
Ցեղասպանությունից հետո ողջ մնացած Պերճուհին փախել է Օսմանյան կայսրությունում իր տնից եւ հայտնվել Վլադիվոստոկում փախստականների ճամբարում, որտեղ Դիանան ձեռք է մեկնել նրան եւ օգնել տեղափոխվել Յոկոգամա։
«Երկու կանանց հարազատները ապրում են Միացյալ Նահանգներում՝ Կալիֆոռնիայից մինչեւ Մեն։ Այս պատմության մեջ կա շատ հետաքրքիր կապ՝ Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ պատմություն այն մասին, թե ինչպես է հայ փախստականներին հաջողվել ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո համարձակ մարդկանց օգնությամբ գալ ԱՄՆ»,- NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում պատմել է թանգարանի գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիսթոն Մանսոնը։
Դիանան ապահովել ե սնունդն ու օթեւանը, օգնել է վիզաների եւ փաստաթղթերի հարցում, եւ բանակցոթյուններ է վարել նավափոխադրումային ընկերությունների հետ, որպեսզի հայ փախստականները կարողանան մեկնել ԱՄՆ-ում գտնվող հարազատների մոտ։ Նա Հայաստանի Հանրապետության կողմից պատվավոր հյուպատոս է նշանակվել ԱՄՆ-ում, ինչը նրան դարձերել է ժամանակակից առաջին կին դիվանագետը։ Պերճուհուն եւ նրա մորը հաջողվել է Տրանսսիբիրյան մայրուղով մեկնել Վլադիվոստոկ։ Դիանան նրանց օգնել է շոգենավով Սիեթլ մեկնել՝ Վաշինգտոն նահանգում, որտեղից էլ նրանք գնացել են Մասաչուսեթս։ Պերճուհին դարձել է նկարչուհի եւ ստեղծել նկարներ ու փորագրություններ, որոնցից շատերը արտացոլում են նրա հիշողությունները։
Ցուցահանդեսում կներկայացվեն առաջին անգամ միասին հավաքված իրեր, նկարներ, որոնք միավորում են այդ երկու կանանց։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած սամբիստներին (լուսանկարներ)

Հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողը մահացել է

Համահայկական խաղերի բացումը կլինի Ստեփանակերտում

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի միակ հայկական գյուղում կբացվի երկրի միակ հայկական թանգարանը

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը քննարկման փուլում է. Նարինե Աղաբալյան

Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել է Հայաստանի ԱԳՆ-ին

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվել է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Search