Artsakhpress

Միջազգային

Էրդողանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել փողոցը փակելու դեմ բողոքած իրավաբանին

Թուրքիայի նախագահի թիկնապահները փողոցից առեւանգել եւ 2 ժամ շարունակ դաժան ծեծի են ենթարկել իրավաբան Սերթուղ Սերենօղլուին։

Էրդողանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել փողոցը փակելու դեմ բողոքած իրավաբանին

Էրդողանի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել փողոցը փակելու դեմ բողոքած իրավաբանին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝  իրավաբան Սերթուղ սերենօղլուի «հանցանքը» եղել է այն, որ նա համարձակվել է բողոքել, թե ինչու են 20 րոպե շարունակ հանուն Էրդողանի փակել փողոցը, որի հետեւանքով հարյուրավոր մեքենաներ մնացել են խցանման մեջ, փոխանցում է news.am-ը:
Էրդողանի թիկնապահներին դուր չի եկել այս բողոքը, որից հետո նրանք հենց փողոցից առեւանգել են իրավաբանին եւ տարել մոտակա ավտոկանայանատեղի եւ դաժան ծեծի ենթարկել, որից հետո ստիպել են գրել, որ ինքը Թուրքիայի նախագահին հայհոյել է։ Այնուհետ ոստիկանները ծեծված իրավաբանին եւ նրա ստորագրությամբ հայհոյանքի մասին թուղթը հանձնել են ոստիկանությանը։
Ոստիկաններն էլ ձերբակալել են իրավաբանին եւ ներկայացրել դատարան, որտեղ իրավաբանը պնդել է, որ ինքը չի վիրավորել Էրդողանին եւ իրեն բռնությամբ են ստիպել գրել այդ թուղը։ Դատարանը տնային կալանք է կիրառել ծեծված իրավաբանի նկատմամբ։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search