Artsakhpress

Միջազգային

Ասանժին շնորհվել է Եվրախորհրդարանի Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը

WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժն ստացել Է Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ 2019 թվականի՝ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիի անվան Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը:

Ասանժին շնորհվել է Եվրախորհրդարանի Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը

Ասանժին շնորհվել է Եվրախորհրդարանի Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 17-ին այս մասին հայտնել Է The Sydney Morning Herald թերթը:
1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Քորիգանն ստացել Է պարգեւը որպես Ասանժի ներկայացուցիչ: Պարգեւատրությունը տեղի Է ունեցել Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում: Այս մրցանակին Ասանժին առաջադրել Էր Եվրախորհրդարանում եվրոպական ձախ կուսակցությունների միացյալ խմբակցությունը (GUE/NGL):
Դաֆնե Կարուանա Գալիցիին մալթացի լրագրողուհի Էր, որն զբաղվում Էր կղզու պետական վերնախավում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննություններով: 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նրա ավտոմոբիլը պայթեցվել Է, լրագրողուհին տեղում մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search