Artsakhpress

Վերլուծական

Սասունյան. Փաշինյանը հաջողությամբ անցավ առաջին քաղաքական քննությունը միջազգային ասպարեզում

Անցած շաբաթ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ելույթ ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ):

Սասունյան. Փաշինյանը հաջողությամբ անցավ առաջին քաղաքական քննությունը միջազգային ասպարեզում

Սասունյան. Փաշինյանը հաջողությամբ անցավ առաջին քաղաքական քննությունը միջազգային ասպարեզում
Փաշինյանը տպավորիչ ելույթ ունեցավ 47 եվրոպական երկրների ներկայացուցիչների առջև։ Ավելի տպավորիչ էր վարչապետի պատասխանները նրանց տասնյակ հարցերին։ Մինչ ելույթը նախապատրաստված էր, հարցերը հանպատրաստից էին և պատասխանները պետք է տրվեին տեղում։
Փաշինյանն իր ելույթը սկսեց շնորհակալություն հայտնելով Եվրոպայի Խորհրդից՝ մի քանի անգամ իրեն փրկելու համար Հայաստանի նախորդ վարչակազմի կողմից բանտարկվելուց կամ ազատազրկման ժամկետը կրճատելու համար։ Նա հետապնդվել է «Օրագիր» թերթում որպես խմբագիր մի քանի հոդվածների հրապարակման համար։
Այնուհետև Հայաստանի վարչապետը թվարկեց իր երկրի ժողովրդավարական տպավորիչ հաջողությունները, որոնք ձեռք են բերվել անցյալ տարվա «Թավշյա հեղափոխությունից» հետո։
Օգտվելով հնարավորությունից, Փաշինյանը քննադատեց ԵԽԽՎ անդամներին Արցախի ժողովրդավարական զարգացումներին չաջակցելու համար: Չնայած «Լեռնային Ղարաբաղը դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես անկախ պետություն, մի՞թե Լեռնային Ղարաբաղում  ապրող մարդկանց մարդ լինելու վերաբերյալ միջազգային բանավեճ կա», հարցրեց Փաշինյանը:
Ի պատասխան կոռուպցիայի մասին Ֆրանսիայի խորհրդարանական Դալոզի հարցին՝ Փաշինյանն ասաց. «ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարելու համար՝ կոռուպցիայի մեջ չներքաշվելն է․․․․ Առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատներն այս առումով պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության ներքո: Ես շատ կարևոր եմ համարում, որ թափանցիկությունն այսօր Հայաստանում կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը չեմ ասի, թե 100 տոկոսով կայացել է, բայց մեծ քայլերով գնում է առաջ: Ցանկանում եմ ասել, որ ընդամենը 10 օր առաջ իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Չեմ ուզում նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց այս փաստը և այն, որ գործը կքննվի լիարժեք օրինականության և օբյեկտիվության պայմաններում․․․․»։
Ադրբեջանից Աղաևան հարցրեց, թե ե՞րբ է Հայաստանը կատարելու միջազգային կազմակերպությունների բանաձևերն ու փաստաթղթերը Արցախի վերաբերյալ։ Իր պատասխանում Փաշինյանը կոչ արեց «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին, որովհետև շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել՝ առանց հակամարտության առաջնային և հիմնական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու: Ինչպես իմ ելույթում ասացի՝ մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականագնենք երկխոսությունն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Շատերը չգիտեն, բայց նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարների միջև է տեղի ունեցել ուղիղ հանդիպում: Այդ պրակտիկան եղել է, Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներն, ըստ էության, միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում, սովորաբար ասում են, թե մինչև 1998 թվականը, բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018 թվականը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացին: Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դառնալուց առաջ եղել է Լեռնային Ղարաբաղի ընտրված նախագահը, դրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի  առաջնորդներից մեկը: Եվ մենք, ըստ էության, ունենք մի վիճակ, երբ Լեռնային Ղարաբաղը բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցային սեղանի շուրջ: Այսօր մեր խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությունը չընդհատվի․․․․»:
Ի պատասխան Սլովենիայից Թոմիչի՝ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին հարցին՝ Փաշինյանը պատասխանեց․ «Հայաստանում օրենքի գերակայություն է, Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները»:
Թուրքիայի ներկայացուցիչ Այդինն իր մտահոգությունը հայտնեց Փաշինյանի վերջին հայտարարությունների մասին՝ Արցախի շուրջ բանակցությունների ձևաչափի փոփոխման վերաբերյալ՝ «սփյուռքի և երկրի ներսում օլիգարխների ճնշման ներքո»։ Փաշինյանը կրկնեց այն պատասխանը, որ տվել էր Ադրբեջանի պատգամավորի հարցին, ավելացնելով, որ «ես արդեն իսկ բացատրեցի, որ մենք բացարձակապես ոչ ակնկալում ենք, ոչ էլ պահանջում բանակցային ֆորմատի փոփոխություն․․․․ Ի՞նչպես ենք պատկերացնում, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորվել առանց Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության։ Շատ հաճախ օգտագործվում է «օկուպացիա» բառը, բայց այն մարդիկ, որոնք այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են Ղարաբաղում, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերն են ապրել Ղարաբաղում, նրանց պապերի պապերի պապերն են ապրել Ղարաբաղում և դեռ կարող ենք շատ շարունակել: Ի՞նչպես կարող է մարդն օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել, և որտեղ հուղարկավորվել են իր նախնիները․․․․ Ես վերջերս նույնիսկ հանդես եմ եկել գուցե շատ տարօրինակ թվացող նախաձեռնություններով: Ասուլիսում հրապարակային հռետորական հարց տվեցի՝ արդյոք, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ղեկավարությունը ոչինչ չունի ասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդին: Ես, օրինակ, կուզենայի ունենալ հնարավորություն դիմել Ադրբեջանի ժողովրդին և խոսել նրա հետ: Իհարկե, հիմա էլ կարող եմ, բայց բայց ես չեմ ուզում, որ դա լինի, այսպես ասած, միակողմանի և հանկարծ որևէ կերպ չընկալվի որպես սադրիչ քայլ: Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդների միջև սկսվի և տեղի ունենա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է և մենք ֆորմատի փոփոխության հարց չենք դնում»։
Ուկրաինայից Արիևի հարցի վերաբերյալ, թե «ո՞ւմ է պատկանում Ղրիմը», Փաշինյանը պատասխանեց «․․․․Մենք հաճախ ենք հայտնաբերում, որ մեր բարեկամները գտնվում են հակամարտության տարբեր կողմերում, և շատ դժվար է մեզ համար ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև։ Երբեմն ստիպված ես լինում այդպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը, գլոբալ ընտրությունը խաղաղությունն է, երկխոսությունը,  կայունությունն ու զարգացումը»։
Պատասխանելով Լիտվայից Մասիուլիսի վերջին հարցին, թե արդյոք Հայաստանն ավելի եվրոպամետ և պակաս ռուսամետ կլինի, Փաշինյանն ասաց. «Ես դեռ ընդդիմադիր ժամանակներից հայտարարել եմ, որ չեմ ընդունում, որ Հայաստանում և ընդհանրապես որևէ պետությունում պետք է լինեն ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ քաղաքական ուժեր և գործիչներ։ Ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ: Եվ կարծում եմ, որ ֆրանսիացի գործիչները պետք է լինեն ֆրանսամետ, ուկրաինացիները՝ ուկրաինամետ, ռուսները՝ ռուսամետ․․․»։
Հայաստանի վարչապետը հմտորեն պատասխանեց բոլոր հարցերին, իսկ երբեմն խելացիորեն խուսափեց պատասխանել դրանց։ Սա իր քաղաքական ձեռնհասության առաջին քննությունն էր միջազգային ասպարեզում, որը նա անցավ մեծ հաջողությամբ․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search