Artsakhpress

Ռազմական

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացուն

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած սահմանախախտի:

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացուն

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Պակիստանի քաղաքացուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, մի քանի օր առաջ սահմանապահները Թուրքիայի տարածքում  նկատել են Հայաստանի պետական սահմանին մոտեցող անձի:
Սահմանախախտն անցել է սահմանամերձ Արաքս գետը, որով անցնում է պետական սահմանը, և փորձել է թաքնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Մի քանի րոպե անց սահմանախախտը ձերբակալվել է Արտաշատի սահմանապահ ջոկատի կողմից:
Հարցաքննության ընթացքում սահմանախախտը պարզաբանել է, որ Պակիստանի քաղաքացի է և նպատակ է ունեցել հասնել ԵՄ անդամ երկրներ:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Պակիստանի քաղաքացու անձնագիր և բջջային հեռախոս:
Այս պահին իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո)

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search