Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ-ն Twitter-ում հակահայկական էջ է ստեղծել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Twitter սոցկայքում հակահայկական էջ է ստեղծել («Armenian Occupation Watch»), որը պարունակում է Արցախում «ապօրինի» գործունեության մասին տեղեկություններ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն Twitter-ում հակահայկական էջ է ստեղծել

Ադրբեջանի ԱԳՆ-ն Twitter-ում հակահայկական էջ է ստեղծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է «Թրենդ» գործակալությունը՝ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով, էջում հրապարակվում են իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասին տեղեկություններ, որոնք ներգրավվել են «ադրբեջանական տարածքներում» տնտեսական ու այլ բնույթի գործունեության մեջ, ինչպես նաև օտարերկրյա անձանց կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» խախտման դեպքերի մասին տեղեկություններ, փոխանցում է tert.am-ը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ իրենք պայքարում են «երկրի ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ցանկացած գործունեության» դեմ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search