Artsakhpress

Միջազգային

Ուկրաինայում ընտրողների 72,2%-ը պատրաստ է քվեարկել Զելենսկիի օգտին. սոցհարցում

Ապրիլի 21-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 72,2%-ը:

Ուկրաինայում ընտրողների 72,2%-ը պատրաստ է քվեարկել Զելենսկիի օգտին. սոցհարցում

Ուկրաինայում ընտրողների 72,2%-ը պատրաստ է քվեարկել Զելենսկիի օգտին. սոցհարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, փոխանցում է tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքն իրենց նախընտրած թեկնածուի հարցում կողմնորոշված ու ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել պատրաստվող ուկրաինացիների մասին է:

Ինչ վերաբերում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ապա նրան պատրաստ է աջակցել քվեարկողների 25,4%-ը:

Հայտնի է, որ սոցհարցումն անցկացվել է ապրիլի 9-14-ը:

Մեկ շաբաթ առաջ «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն՝ Զելենսկիին կողմ է ընտրողների 71, իսկ Պորոշենկոյին՝ 29%-ը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Ուկրաինայում կայացել էր նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցած ռեկորդային 39 թեկնածուներից ոչ մեկին չէր հաջողվել հաղթանակի համար անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել: Արդյունքում նշանակվել էր ընտրությունների երկրորդ փուլ, որում մրցելու են շոումեն Վլադիմիր Զելենսկին և գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search