Artsakhpress

Հասարակական

Չարեքտարում շարունակվում են դպրոցի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում ընթանում են դպրոցի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Չարեքտարում շարունակվում են դպրոցի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Չարեքտարում շարունակվում են դպրոցի և մանկապարտեզի կառուցման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության տեխնիկական հսկողության բաժնի պետ Կարեն Ղուկասյանը՝ նշելով ,որ շինարարությունը կատարվում է «Մաքսֆուդ» ՍՊ ընկերության կողմից:
 
Նրա խոսքով՝ շինարարությունը սկսվել էր 2017 թվականից և արդեն կառուցվել են շինության պատերը:
 
«Նոր կրթօջախի ու նախադպրոցական հաստատության համար նախատեսված տարածքն, ընդհանուր առմամբ, զբաղեցնում է 10 հազար քառ/մ մակերես: Դպրոցի ուսումնական հատվածը կլինի երկհարկանի, իսկ մանկապարտեզինը՝ մեկ»,- մասնավորապես ասել է Կ. Ղուկասյանը և տեղեկացրել, որ ուսումնական հաստատությունը նախատեսվում է շահագործման հանձնել 2020 թվականին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search