Artsakhpress

Քաղաքական

Ամերիկյան Stratfor-ն Արցախը դասել է դե ֆակտո անկախ երկրների ցանկում

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական հանդեսն իր կայքում հրապարակել է մոլորակի ճանաչված ու չճանաչված երկրների ցանկը։

Ամերիկյան Stratfor-ն Արցախը դասել է դե ֆակտո անկախ երկրների ցանկում

Ամերիկյան Stratfor-ն Արցախը դասել է դե ֆակտո անկախ երկրների ցանկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկանում ենք Panorama.am-ից։

«Քանի՞ երկիր կա մոլորակի վրա։ Այս հարցին ճիշտ պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ «երկիր» բառի սահմանները: ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհում 195 անկախ պետություն կա, որոնցից 193-ը ՄԱԿ-ի անդամ է, իսկ 2-ը՝ Վատիկանն ու Պաղեստինը, դիտորդ երկրի կարգավիճակ ունեն»,-գրել է ամերիկյան հանդեսը:

Stratfor-ը, շարունակելով, գրել է, որ երկրի վրա կան հակամարտության մեջ գտնվող տարածքներ, որոնք մասամբ են ճանաչված:

«Ինչ վերաբերում է երկրներին, որոնք ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ճանաչված չեն, բայց դե ֆակտո անկախ են, ապա դրանք են Արցախը (Լեռնային Ղարաբաղ), Մերձդնեստրը և Սոմալիլենդը»,- գրել է Stratfor-ը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search