Չորեքշաբթի Ճապոնիայի արեւմտյան հատվածում գտնվող քիմիական գործարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում է Kyodo գործակալությունը:
Ճապոնիայում քիմիական գործարանի տարածքում տեղի է ունեցել պայթյուն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Վակայամա քաղաքում (նույնանուն պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է): Պայթյունի հետեւանքով տուժել է առնվազն մեկ մարդ, նրա գիտակցությունը սթափ է, հայտնում է News.am-ը:
Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի հանգամանքները: