Artsakhpress

Միջազգային

Բելառուսը մեզ միայնակ չթողեց. Էրդողան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պաշտոնական այցով գտնվելով Թուրքիայում, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ Էրդողանն ուշագրավ հայտարարություններ է արել. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Բելառուսը մեզ միայնակ չթողեց. Էրդողան

Բելառուսը մեզ միայնակ չթողեց. Էրդողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է. «Թուրքիան Բելառուսի անկախությունը ճանաչած առաջին պետությունն է: Մենք աշխատելու ենք մեր հարաբերությունները հասցնել ամենաբարձր մակարդակի: Քիչ առաջ ստորագրել ենք 6 համաձայնագիր` առևտրաշրջանառությունը ավելի զարգացնելու համար: Մենք նպատակադրվել ենք այն հասցնել 1.5 մլրդ. դոլարի: Թուրքիան և Բելառուսը կարող են հասնել դրան: Բացի այդ` Բելառուսը մեզ միայնակ չթողեց գյուլենականների դեմ պայքարում», հայտնում է yerkir.am-ը:
Իր հերթին, Լուկաշենկոն կարևորել է Թուրքիայի հետ հարաբերությունները, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ 23 տարի առաջ, երբ դարձյալ Թուրքիայում էր, Էրդողանը դեռևս նախագահ չէր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search