Artsakhpress

Ռազմական

Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 17-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։

Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես  հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել մի շարք վարչությունների և ծառայությունների պետեր:
Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search