Artsakhpress

Քաղաքական

Բաքուն և Երևանը հետաքրքրված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան. Լավրով

Եվ´ Բաքուն, և´ Երևանը հետաքրքրված են այն բանով, որպեսզի վերջին պայմանավորվածությունները թղթի վրա չմնան:

Բաքուն և Երևանը հետաքրքրված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան. Լավրով

Բաքուն և Երևանը հետաքրքրված են, որ այս անգամ պայմանավորվածությունները թղթի վրա չմնան. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, որ քննարկումները եղել են Ռուսաստանի կողմից 2016-ին արած առաջարկների շուրջ, Լավրովը նշել է, որ դրանք դուրս չեն գալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մոտեցումների շրջանակից, դրանք ենթադրում են հակամարտող կողմերի միջև պայմանավորվածությունների որոնում` տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման, ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:
 
Ըստ նրա` այդ ամենը արտացոլված է համանախագահների բազմաթիվ հայտարարություններում:
 
«Մանրամասները, իհարկե, կոնֆինդենցիալ են»,-նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
 
Լավրովը նաև ասել է, որ նախկինում շատ պայմանավորվածություններ, ճիշտ է, մնացել են թղթի վրա, սակայն այս հանդիպումից հետո, զգալով այն մթոնոլորտը, որում այժմ տարվում է աշխատանքը, հիմքեր ունի կարծելու, որ և´ Բաքուն, և´ Երևանը հետաքրքրված են այն բանով, որպեսզի այս անգամ պայմանավորվածությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ թղթի վրա չմնան:
 
«Մենք դրան կօգնենք»,-ասել է Լավրովը:
 
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպում` նվիրված ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին, հայտնում է  yerkir.am-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search