Artsakhpress

Սպորտ

Լեւոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշները նվաճել էին 2 բրոնզե մեդալ:

Լեւոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին

Լեւոն Ջուլֆալակյան. Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպական խաղերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր հավաքականը տարին սկսել է ծրագրված բոլոր հավաքներով ու միջազգային մրցաշարերով, իսկ հետո 10 մասնակցով հանդես եկանք Եվրոպայի առաջնությունում, հայտնում է News.am-ը:
Բրոնզե մեդալ նվաճած Կարեն Ասլանյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը շատ լավ գոտեմարտեր անցկացրին եւ սպասելիքներ կային, որ նրանք հանդես կգան եզրափակիչում, սակայն եղան խանգարող պատճառներ: 2 գոտեմարտերում էլ եղան շատ կասկածելի պահեր՝ մեր մրցակիցների օգտին: Վերլուծություններից հետո շատ մասնագետներ նշեցին, որ, իրոք, եղել են մրցավարական բացթողումներ: Բրոնզե մեդալների համար պայքարում էինք նաեւ 63, 72 եւ 87 կգ քաշային կարգերում, սակայն  Սլավիկ Գալստյանը, Հրանտ Կալաչյանը եւ Մաքսիմ Մանուկյանը պարտություն կրեցին:
Արսեն Ջուլֆալակյանի եւ գերմանացի ըմբիշի գոտեմարտի ժամանակ մենք բողոքարկեցինք, եւ բոլորը տեսան, որ գերմանացի ըմբիշն ակնհայտ ոտքը դուրս է դնում: Սակայն միավորը տվեցին ոչ թե Արսենին, այլ՝ մրցակցին: Պետք է նշեմ, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական կազմի ղեկավարը գերմանացի է: Շատ կարեւոր էր, որ 2 տարվա ընդմիջումից հետո Արսենը մեդալ նվաճեց պաշտոնական մրցաշարում: Բոլորը հիացած ու զարմացած էին վերադարձից հետո նրա ելույթով: Վստահ էի, որ նա 8:0 հաշվով պետք է հաղթեր Գերմանիան ներկայացնող ռուս ըմբիշին:
Արդեն նշել էի, որ մեզ համար շատ ավելի կարեւոր է սեպտեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությունը, որտեղ մեզ համար շատ կարեւոր է նվաճել Օլիմպիական խաղերի վարկանիշներ: Ուղեգրերը վիճարկվելու են 6 քաշային կարգերում, եւ մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է: Եվրոպայի առաջնությունից նվաճեցինք Եվրոպական խաղերի 5 ուղեգիր: Եվրոպական խաղերի կազմում կլինեն փոփոխություններ: 99 տոկոսով Արթուր Ալեքսանյանին կտեսնենք Եվրոպական խաղերում: Այդ մրցմանը հանդես կգանք 60, 67, 77, 87 եւ 97 կգ քաշային կարգերում:
Դժգոհ եմ Ռուդիկ Մկրտչյանի, Գեւորգ Ղարիբյանի, Սարգիս Քոչարյանի եւ Դավիթ Օվասապյանի ելույթներից: Դա մտածելու առիթ է տալիս: Դավիթ Օվասապյանը դեռ երիտասարդ ըմբիշ է եւ առաջին քայլերն է կատարում մեծահասակների հավաքականում, իսկ մյուս երեք ըմբիշների մասնակցությունից դժգոհ եմ, քանի որ նրանց հնարավորություններն ու սպասելիքներն ավելի էին: Նրանք նույնպես պետք է մտածեն այս մասին: Դժգոհ եմ նրանց գոտեմարտերից: Կան պարտություններ, որոնցից հետո կարելի է գոտեմարտին լավ գնահատական տալ եւ հակառակը: Այդ 3 քաշային կարգերում մեր ըմբիշները շատ վատ գոտեմարտեցին: Բոլորն էլ խոստումնալից մարզիկներ են եւ հնարավորություն ունեն աճելու: Հավաքականի վերջնական կազմը հայտարարվում է այն բանից հետո, երբ մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի ու հավաքների:
Մայիսի 9-ից կսկսենք պատրաստվել Եվրոպական խաղերին ու աշխարհի առաջնությանը: Մայիսի 9-23-ը Բուլղարիայի եւ Շվեյցարիայի հավաքականների հետ հավաք կանցկացնենք «Օլիմպավանում»: Այնուհետեւ մեր որոշ ըմբիշներ միջազգային մրցաշարի կմասնակցեն Ղազախստանում: Հաջորդ հավաքը Երեւանում կկայանա հունիսին, հետո կմեկնենք Եվրոպական խաղերին: Միջազգային մրցաշարեր ունենք նաեւ Թբիլիսիում, Մինսկում, Լեհաստանում ու Գերմանիայում: Աշխարհի առաջնությունից առաջ նախավերջին հավաքը տեղի կունենա Մինսկում, իսկ վերջինը՝ Երեւանում:
Կարապետ Չալյանի վնասվածքը շատ լուրջ է: Բժիշկները հույս ունեն, որ վիրահատության անհրաժեշտություն չի լինի: Դա պարզ կլինի առաջիկա բուժզննումից հետո: Եթե Կարապետ Չալյանն առաղջական խնդիրներ չունենա, նա մեր հավաքականի լիարժեք անդամ է, մեծ ներուժով մարզիկ:
Արթուր Ալեքսանյանը վնասվածքից վերականգնվելուց հետո արդեն լիարժեք մասնակցում է մարզումներին: Նա շատ մարտական է տրամադրված: Հուսով եմ, որ ամեն ինչ պետք է լավ լինի: Արթուր Ալեքսանյանն իր ցանկաթյամբ էր բուժման մեկնել ԱՄՆ: Բացառված է, որ մեր պետությունը, Սպորտի նախարարությունն ու Օլիմպիական կոմիտեն չֆինանսավորի նրան: Պահ ստացվեց, որ ընկերները հրավիրեցին Արթուրին, ստեղծեցին պայմաններ եւ նա մեկնեց իր ցանկությամբ: Հուսով եմ, որ այդ մասին այլեւս չի խոսվի: Արթուր Ալեքսանյանի համար մեր երկրում երբեք խնդիրներ չեն կարող լինել ո՛չ կառավարության, ո՛չ էլ Օլիմպիական կոմիտեի խողմից»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր էին դարձել Կարեն Ասլանյանը (67 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ): Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ), որոնք մեդալ չնվաճեցին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search