Artsakhpress

Քաղաքական

Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան

Մեր դիրքորոշման մասին այս տարիների ընթացքում մենք բազմիցս հայտնել ենք, որ թե՛ տարածքների և թե՛ կարգավիճակի առումներով վերադարձ անցյալին չի լինելու:

Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան

Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Անդրադառնալով վերջերս Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ Հանրապետության Նախագահն ասել է, որ մինչև այդ հանդիպումները լինում են բազմաթիվ խորհրդատվություններ, և բացառություն չէր նաև Վիեննայում կայացած հանդիպումը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ գործընկերներին մենք հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու մեր դիրքորոշումը:  Իսկ մեր դիրքորոշումը չի փոխվել: Այս տարիների ընթացքում մեր նվաճումների շարքին է դասվում այն, որ որևէ անգամ մենք չենք առաջնորդվել ծայրահեղությամբ, մենք որևէ անգամ չենք տարածել մեծամտություն: Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն: ՀՀ մեր գործընկերները այդ նույն գիտակցության շրջանակներում են իրականացնում իրենց այսօրվա աշխատանքները: Մեր տեսակետը պաշտպանել ենք և շարունակում ենք պաշտպանել ամենայն հաստատակամությամբ: Այդ ամենի հետ մեկտեղ  մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը հնարավորինս արդյունավետ դարձնելուն»,- մասնավորապես նշել է Բակո Սահակյանը:
ԱՀ Նախագահի խոսքով՝ վերջերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանը  քննարկվել է լրացուցիչ հնարավորոթյունների կիրառման մասին հարցը:
 
«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները ՀՀ գործընկերների հետ՝ նշված դիրքորոշումը պաշտպանելու ուղղությամբ: Ես չեմ տեսնում որևէ հավանական փոփոխություն, որն իր ազդեցությունը կունենա մեր այդ դիրքորոշումը վերանայելու համար: Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ խոսվել է նաև մի շարք նոր մոտեցումների անհրաժեշտության մասին, և այդ մոտեցումների մասին մենք այս տարիների ընթացքում բազմիցս հնչեցրել ենք: Վերջին՝ Մոսկվայում կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են պատրաստակամությունը շփման գծում ավելորդ լարվածություն չստեղծելու մասին: Մենք էլ հետամուտ ենք լինելու այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուն»,- ավելացրել է Բակո Սահակյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search