Artsakhpress

Քաղաքական

Մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը կախված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից. Բակո Սահակյան

Անցած տարի շարունակվել է սերտ համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ։ Հետեւողական աշխատանքներ են տարվել միջազգային կազմակերպություններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր ուղղությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ։ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում եւ այլ միջազգային կառույցներում տարածվել են Արցախի արտաքին գերատեսչության մի շարք պաշտոնական փաստաթղթեր։

Մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը կախված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից. Բակո Սահակյան

Մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը կախված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ավելացրել, որ առաջին անգամ պատրաստվել են երկու կամավոր զեկույցներ՝ Արցախի Հանրապետության կողմից 1992 թվականի նոյեմբերի 26-ին միակողմանի կարգով միացած «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման, ինչպես նաեւ Արցախում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նպատակների իրականացման վերաբերյալ, որոնք ուղարկվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներ։ 
          
«Մենք բազմիցս նշել ենք, որ արցախյան կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված հակամարտ կողմերի շփման գծում միջադեպերի կանխարգելմանն ու  կայունության, բանակցային գործընթացի շարունակականության համար բարենպաստ պայմանների ապահովմանը։  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության, Սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունների եւ արտերկրում Արցախի համակիրների հետ  շարունակվել են  Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների առաջմղման եւ դրա անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Համագործակցության մասին հռչակագրեր են ստորագրվել  Արցախի եւ օտարերկրյա պետությունների 6 քաղաքների միջեւ։ Քայլեր են ձեռնարկվել ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հաստատված հարաբերություններին գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ, մասնավորապես` աշխատանքներ են իրականացվել Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- նշել է Բ. Սահակյանը:
ԱՀ Նախագահի խոսքով՝ մեծ կարեւորություն է տրվել միջազգային կապերի զարգացմանն ու խորացմանը՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մեկուսացման քաղաքականությանը դիմակայելու տեսանկյունից։ Օտարերկրյա տարբեր պետություններից եւ միջազգային կառույցներից Արցախ է այցելել ավելի քան 70 պատվիրակություն։ Շարունակվել են աշխատանքները միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձեւաչափերում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ Հատկապես ակտիվ էին փոխշփումները եւ հանդիպումները Ֆրանսիայի, Բելգիայի, Կիպրոսի, ինչպես նաեւ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական շրջանակների, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի հետ։ 
 
Հանրապետության Նախագահը նշել է նաև, որ արտաքին քաղաքականության ասպարեզում ծավալուն աշխատանք կիրականացվի նաեւ ընթացիկ տարում:
«Մենք շարունակելու ենք կառուցողական ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման, ադրբեջա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ համառորեն հետամուտ լինելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանը: Շարունակական  են լինելու նաեւ միջազգային հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության տարածումը, տարբեր երկրների եւ նրանց սուբյեկտների հետ փոխգործակցության հաստատման ու ընդլայնման գործընթացը:          Արտաքին քաղաքականության ասպարեզում մեր ծրագրերի արդյունավետ իրականացումը մեծապես կախված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից, որը հանդիսանում է մեր բոլոր հաղթանակների ու հաջողությունների գրավականը, եւ մենք շարունակելու ենք անել ամեն ինչ այն անսասան պահելու համար»,- ավելացրել է ԱՀ Նախագահը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search