Artsakhpress

Սփյուռք

Մենք, անպայման, ներդրում կունենանք Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման գործում․ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ

Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանն օժանդակելու հարցը քննարկելու է երկրի կառավարության հետ ապրիլի 24-ին:

Մենք, անպայման, ներդրում կունենանք Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման գործում․ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ

Մենք, անպայման, ներդրում կունենանք Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման գործում․ Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Մենք, անպայման, ներդրում կունենանք Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման գործում»,- ասաց նա:
Մուրադ Փափազյանի խոսքով՝ իրենք դեռ այդ հարցը չեն քննարկել Ֆրանսիայի իշխանությունների հետ: «Ապրիլի 24-ի համատեքստում մենք նախաձեռնություն կունենանք: Մենք այդ օրը Կոմիտասի արձանի մոտ Ֆրանսիայի կառավարության հետ նախաձեռնություն ունենք, այդ օրը նրանց հետ այդ թեմայով քննարկումներ կլինեն: Նախատեսում ենք այդ օրը Կոմիտասի թանգարանի մոտից շարժվել Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատան մոտ»,- ասաց նա:
Նա հիշեցրեց, որ Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին նախատեսված էր պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, բայց տաճարում հրդեհից հետո միջոցառումը չեղարկվեց:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով փլվել էր տաճարի աշտարակը: Դեպքի վայր էին ժամանել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը: Հրդեհաշիջման աշխատանքներին շուրջ 400 հրշեջ է մասնակցել: Հրդեհի հետևանքով տաճարը մեծապես տուժել է:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search