Artsakhpress

Մշակույթ

Շուշիի հումանիտար քոլեջը կազմակերպել է ցուցահանդես (լուսանկարներ)

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայացել է Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի կիրառական արվեստ և դիզայն բաժիններում սովորող ուսանողների աշխատանքների ցուցահանդես:

Շուշիի հումանիտար քոլեջը կազմակերպել է ցուցահանդես (լուսանկարներ)

Շուշիի հումանիտար քոլեջը  կազմակերպել   է   ցուցահանդես  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍՑուցահանդեսին ներկայացվել են կիրառական արվեստ և դիզայն բաժինների՝ կարպետագործության, գորգագործության, կավի, գոբելենի թվով  69 աշխատանքներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը:
Նա  ասել է, որ  ամեն անգամ, երբ քոլեջը կազմակերպում  է  նման ցուցահանդեսներ, յուրովի է ներկայանում: Ցուցահդեսին ներկայացվել է նաև հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների որոշ աշխատանքներ:
Ըստ Ջ. Հայրապետյանի՝ քոլեջում սովորում է 138 ուսանող, որոնց թիվը տարեցտարի ավելանում է:
 
Միջոցառմանն ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կարևորել է նման ցուցահանդեսների  կազմակերպումը:
Նա ասել է, որ առաջընթաց է նկատվում քոլեջի ուսանողների աշխատանքներում:
«Շատ կարևոր է, որ ցուցահանդեսում մեծ տեղ է հատկացված գորգագործությանը, որը խոսում  է  այն  մասին, որ ոչ նյութական մշակութային ժառանգության այս կարևոր ճյուղը վերածնվում է: Նրանով  ևս մշակույթում պահպանվում  է մեր ժողովրդի ինքնությունը: Շատ ուրախալի է տեսնել նաև հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների աշխատանքները: Հույս ունենք, որ հետագայում  այդ   աշխատանքները   կցուցադրվեն նաև այլ վայրերում»,- մասնավորապես ասել է նախարարը:
«Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն էլ ասել է, որ  քոլեջի  կողմից  կազմակերպվող   ցուցահանդեսներում  դրական առաջընթաց  է  նկատվում:
 
«Կրթօջախը, որպես ուսումնական և մշակութային հաստատություն, երիտասարդների  շրջանում  զարգացնում է արվեստի ճյուղերը, երիտասարդների մոտ դաստիարակում գեղարվեստական ճաշակ: Հայկական կիրառական արվեստի գործերը բազմազան են. այն աշխատատար ճյուղ է, բայց պետք է փաստենք, որ քոլեջի ուսանողների աշխատանքներն աչք շոյող են»,- հավելել   է  Յու. Հովհաննիսյանը:
 
Քոլեջի անունը կրող Արսեն Խաչատրյանի 80-ամյա որդի Ռոբերտ Խաչատրյանն  էլ  ընդգծել է, որ ինքը   շատ  ուրախ է, որ  կրթօջախը  կրում է 20-րդ դարի լավագույն մանկավարժ, Արցախի կրթական գործի անխոնջ նվիրյալ  իր  հոր  անունը:
«Հայրս իր ամբողջ կյանքն ու գիտելիքները, հարուստ կենսափորձն  անմնացորդ սիրով 51 տարի շարունակ  նվիրաբերել է Արցախի երիտասարդ սերնդի ուսումնադաստիարակչական աշխատանքների զարգացմանն ու կատարելագործմանը: Այսօր անսահման ուրախ ու հպարտ եմ, որ քոլեջը ոչ միայն շարունակում, այլ տարեցտարի կատարելագործելով բազմապատկում է կրթօջախի իրավահաջորդը հանդիսացող մանկավարժական ուսումնարանի լավագույն ավանդույթները՝ հաղորդելով նոր բովանդակություն:  Այսօրվա յուրօրինակ ցուցահանդեսը հենց  դրա   վառ ապացույցներից է: Ցուցահանդեսը կարևորում եմ նրանով, որ այնտեղ  դրսևորվում է քոլեջի ուսանողների անկոտրուն կամքի, ապագայի նկատմամբ խորը հավատքը: Հուսով եմ, որ քոլեջի ուսանողների աշխատանքներն  ապագայում  տեղ կգտնեն համաշխարհային քաղաքակրթության գանձարաննեում որպես մշակութային արժեքներ և իրենց  նպաստը կբերեն Արցախի միջազգային ճանաչմանը»,-մասնավորապես  ասել  է Ռ.  Խաչատրյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչներ, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, արվեստասեր հասարակություն: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search