Artsakhpress

Մշակույթ

2018 թ.-ին արձանագրվել է զբոսաշրջիկների թվաքանակի 23 % աճ

Մշակույթի ոլորտում անցած տարում իրականացվել են միջոցառումներ ազգային մշակույթի պահպանման, մայր Հայաստանի, արտասահմանյան երկրների հետ կապերի զարգացման, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման եւ այլ գերակա ուղղություններով։

2018 թ.-ին արձանագրվել է զբոսաշրջիկների թվաքանակի 23 % աճ

2018 թ.-ին արձանագրվել է զբոսաշրջիկների թվաքանակի 23 % աճ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ավելացրել, որ որպես տնտեսական զարգացման եւ մեր երկիրը արտաքին աշխարհին նեկայացնելու մեծ ներուժ ունեցող ոլորտ՝ համապատասխան աշխատանքներ են տարվել զբոսաշրջության ասպարեզում:
 
«Հատկանշական է, որ այն դինամիկ զարգանում է վերջին տարիներին: Արձանագրվել է զբոսաշրջիկների թվաքանակի 23 տոկոս աճ, իսկ գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը ավելացել է 18-ով` հասնելով 64-ի, որակական առումով բարձրացել է ծառայությունների մատուցման մակարդակը: Ընթացիկ տարում կառավարությունը կշարունակի մշակույթի եւ զբոսաշրջության բնագավառներում որդեգրած քաղաքականությունը»,- նշել է Բ. Սահակյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search