Artsakhpress

Քաղաքական

Որպես ինքնուրույն պետական մարմին՝ նախատեսվում է կազմավորել քննչական կոմիտե. ԱՀ Նախագահ

Մեր պետականաշինության գործընթացում կարեւոր տեղ է զբաղեցնում դատական մարմինների գործունեությունը: Այս ուղղությամբ 2018 թ.-ին տարվել է նպատակասլաց աշխատանք:

Որպես ինքնուրույն պետական մարմին՝ նախատեսվում է կազմավորել քննչական կոմիտե. ԱՀ Նախագահ

Որպես ինքնուրույն պետական մարմին՝ նախատեսվում է կազմավորել քննչական կոմիտե. ԱՀ Նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունումը դատական իշխանությանը  օժտել է բավարար անկախության երաշխիքներով, իսկ մարդու իրավունքներն ու ազատությունները՝ առավել արդյունավետ պաշտպանվածությամբ: Դա հանգեցրեց ոլորտին առնչվող հիմնական իրավական ակտերը Սահմանադրությանը համապատասխանեցնելու եւ արդիականացնելու անհարաժեշտության:
«Շարունակվել է գործունեությունը այդ ուղղությամբ, մասնավորապես՝ քրեական, քաղաքացիական եւ վարչական արդադարադության ոլորտներում նոր կարգավորումներ ու արդյունավետ լուծումներ տալու միջոցով՝ ապահովելով ոլորտի շարունակական եւ կայուն զարգացումը: Այսուհետ եւս պետությունը միջոցներ կձեռնարկի դատական համակարգի զարգացման ու կատարելագործման, դատական իշխանության ինքնուրույնության եւ ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ներկայումս աշխատաքներ են տարվում Արցախի Հանրապետությունում միասնական քննչական մարմին ստեղծելու ուղղությամբ: Այդ նպատակով տրված են հանձնարարականներ, եւ արդարադատության նախարարությունում շահագրգիռ բոլոր մարմինների մասնակցությամբ մշակվում է համապատասխան օրենսդրական փաթեթ, որը շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Նախատեսվում է կազմավորել քննչական կոմիտե՝ որպես ինքնուրույն պետական մարմին: Կատարվող բարեփոխումների նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը եւ դատավարական ինքնուրույնությունը, ուժեղացնել մինչդատական քրեական վարույթում քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, բացառել իրավապահ մարմինների կրկնվող գործառույթները եւ օպտիմալացնել բյուջետային ծախսերը»,- մանրամասնել է Հանրապետության Նախագահը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search