Artsakhpress

Քաղաքական

Ստեփանակերտում կայացել է «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ գրասենյակի բացման արարողություն

Ստեփանակերտի Թումանյան 59/4 հասցեում այսօր տեղի է ունեցել «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության գրասենյակի բացման արարողություն:

Ստեփանակերտում կայացել է «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ գրասենյակի բացման արարողություն

Ստեփանակերտում   կայացել է  «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ   գրասենյակի  բացման  արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  միջոցառմանը     օրհնանքի   խոսքով  հանդես  է եկել  Ստեփանակերտի  Սուրբ  Հակոբ  եկեղեցու  հոգևոր հովիվ  Տեր Մինաս  քահանա Մովսիսյանը:
«Որոշում քաղաքացիական նախաձեռնություն»  ՀԿ  նախագահ  Արթուր   Հայրապետյանն  ասել  է, թե ինչպես  է   նման   կազմակերպություն  հիմնելու  գաղափարն  առաջացել:
Նրա  խոսքով՝ կազմակերպությունը  հիմնադրել են  հինգ  գաղափարակից  ընկերներով՝  թիկունքում  ունենալով  համակիրների  մեծ  բանակ: Կազմակերպությունում  գործելու  է   հնգական  անդամներից  բաղկացած  թվով   վեց  հանձնաժողովներ, որտեղ  բոլոր  որոշումներն  ընդունվելու  են  կոլեգիալության  սկզբունքով: Կազմակերպությունն  ունի    հաստատված  կանոնադրություն:
«Մեր   նպատակն է  երիտասարդությանը ներգրավել  պետականաշինության գործին, նրանց մոտ ձևավորել և ամրապնդել ազգային մտածելակերպ, օգնել, որ  նրանք  լինեն   հասարակական, սոցիալական, մշակութային իրադարձությունների կիզակետում,  ունենան  ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, կարողանան կարևորել  ազգային արժեքները, մասնավորապես՝ ընտանիքի դերն  ազգապահպանման գործում։ Մենք  մեր  առաջ   խնդիր  ենք  դրել  ազգային   և  անվտանգության   հետ  կապված  հարցերում  հանդես  գալ որպես  միասնության  և  համախմբվածության  սուբյեկտ՝  պատրաստ  լինելով  համագործակցելու  բոլոր  այն  ուժերի  հետ, որոնք  տեղավորվում  են   վերոնշյալ  տրամաբանության  մեջ: Մենք   գործունեություն  ենք  ծավալելու նաև   համայնքներում, որտեղ  ունենք   բավականին  ակտիվ  և  մեծ  ներուժ ունեցող  երիտասարդներ».-մասնավորապես  ասել է  Ա. Հայրապետյանը՝ հայտնելով, որ    կազմակերպությունն դեռևս  ունի   50  անդամ:
Նա  տեղեկացրել է  նաև, որ    կազմակերպությունը   ստեղծման   օրվանից  մինչև  հիմա  արդեն  հասցրել է  իրականացնել  ազգային  միասնությանը  և  ապրիլյան  քառօրյայի  զոհերի  հիշատակին  նվիրված  եռօրյա  ավտոերթ՝  նպատակ  ունենալով  ապրիլի  2-ը  հռչակել որպես  դիրքապահի  օր:
Ըստ  Ա. Հայրապետյանի՝  կազմակերպությունն  ակտիվ  մասնակցություն  է  ունենալու  ինչպես   նախագահական, այնպես  էլ   մյուս  բոլոր  ընտրություններում:
Միջոցառմանը  ներկա  էին   կազմակերպության  համակիրներ, ովքեր  ևս  հանդես  են  եկել   ելույթներով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search