Artsakhpress

Տնտեսական

Ընթացքի մեջ է 16 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը

Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից է էներգետիկան: Անկախ եւ հուսալի էներգետիկ համակարգի ստեղծումը մեզ համար կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեցող նպատակ է:

Ընթացքի մեջ է 16 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը

Ընթացքի մեջ է 16 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարիներին ձեռնարկված փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրերի իրագործման շնորհիվ  ներկայումս էներգահամակարգը ամբողջովին բավարարում է  էլեկտրաէներգիայի ներքին շուկայի պահանջարկը, եւ առկա է էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ:
 
Նախագահի խոսքով՝ կառուցվում են եւս 16 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնցից 6-ը  նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականին: Էներգետիկ ոլորտում բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով նախատեսվում է փոքր հիդրոէլեկտրակայանների ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ստեղծում, որը թույլ կտա ծրագրի շրջանակներում արդի տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել ջրօգտագործողների կողմից օգտագործված ջրի քանակության ավտոմատ, առցանց հաշվառում: Միջոցներ են ձեռնարկվել նաեւ արեւային համակարգային կայանների ստեղծման եւ զարգացման համար՝ շարունակելով ոլորտում դիվերսիֆիկացման քաղաքականությունը:
«Ընդլայնվող ծավալներով արտադրվող էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ու բաշխումը ապահովելու նպատակով ընթացիկ տարի կշարունակվեն հանրապետության բաշխիչ ցանցի արդիականացման, բարձրավոլտ եւ ցածրավոլտ օդային գծերի վերանորոգման, ինչպես նաեւ տրանսֆորմատորային նոր ենթակայանների կառուցման, գազամատակարարման ոլորտում սպասարկման որակի բարձրացման եւ անվտանգ գազամատակարարման ապահովման ուղղություններով իրականացվող աշխատանքները: Էներգետիկայի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնության պահպանման ուղղությամբ, եւ այստեղ պետությունը վարելու է հետեւողական քաղաքականություն»,- նշել է Բ. Սահակյանը:
ԱՀ Նախագահի խոսքով՝ բնապահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով իրականացվել են մակերեւութային ջրերի որակի ուսումնասիրություններ հանրապետության տարածքի մեծ ու փոքր գետերի եւ վեց ջրամբարի ջրահավաք ավազաններում եւ հարակից տարածքներում, ինչի հիման վրա նախնական գնահատվել է մակերեւութային ջրերի էկոլոգիական վիճակը: Կատարվել են նաեւ կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրություններ  Արցախի որոշ  շրջանների տարածքներում: 
Ընթացիկ տարի այս բնագավառում նախատեսվել է ոչ միայն իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովում, այլ նաեւ նոր ծրագրերի մեկնարկ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search