Artsakhpress

Տնտեսական

Պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահի 2018 եւ 2019 թվականների ծրագրերում կարեւոր տեղ է զբաղեցնում մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման եւ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված ու նախատեսվող աշխատանքը:

Պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման. Բակո Սահակյան

Պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման. Բակո Սահակյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
 
Նրա խոսքով՝ անցած տարում ապահովվել է մակրոտնտեսական կարեւոր ցուցանիշների գծով դրական դինամիկա: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 112,1 տոկոս, համախառն ներքին արդյունքը գերազանցել է 310 միլիարդ դրամը՝ արձանագրելով 11,9 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում ապահովվել է նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքաարդյունաբերության եւ էներգետիկայի, շինարարության, ինչպես նաեւ առեւտրի ու ծառայությունների ոլորտներում ավելացված արժեքների աճի հաշվին: Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմել է շուրջ 4 հազար 355 ԱՄՆ դոլար  կամ 2 միլիոն 100 հազար դրամ՝ ավելանալով 510 ԱՄՆ դոլարով կամ 247 հազար 400 դրամով, ինչը տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 13,3 տոկոս: Պահպանվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի միտումը, ինչը 2018 թվականի վերջին կազմել է ավելի քան 161 հազար դրամ: Սպառողական ապրանքների գնաճ չի արձանագրվել: Տարեսկզբի դրությամբ առեւտրային բանկերի կողմից բնակչությանը տրամադրված վարկերի ընդհանուր գումարը աճել է 30,8 տոկոսով, իսկ բանկերում բնակչության ավանդների ծավալը՝ 25,5 տոկոսով:
«Հատուկ ուզում եմ ընդգծել, որ անցած տարի ավելացել է նաեւ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը: Բնական աճի դիմանիկան գերազանցել է 4 տոկոսը: Ընդհանրապես, վերջին տարիներին նկատվում է բնակչության աճ, սակայն արձանագրված տեմպը մեզ չի կարող բավարարել: Արցախի պայմանները թույլ են տալիս ունենալ ավելի շատ բնակչություն, քան մենք հիմա ունենք: Այդ իսկ պատճառով ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեզ համար եղել ու մնում է ռազմավարական գերխնդիրներից, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը այս ուղղությամբ: Նշված խնդիրների լուծման նպատակով իրականացվում են տարբեր ծրագրեր, այդ թվում՝ ուղղված ծնելիության աճի խթանմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենցաղային պայմանների բարելավմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային ապահովությանը, միգրացիոն գործընթացների կարգավորմանը:  Այսուհետ եւս կարվի հնարավորը այս եւ դրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- մանրամասնել է Բ. Սահակյանը:
Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվությունը բնութագրող կարեւոր ցուցանիշներից է առեւտրի շրջանառության ծավալը, որը անցած տարի  կազմել է մոտ 121 միլիարդ դրամ՝ աճելով 3 տոկոսով, իսկ ծառայությունները՝ ավելի քան 67 միլիարդ դրամ՝ ապահովելով մոտ 14 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ:
Հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով բյուջե է մուտքագրվել ավելի քան 53,5 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա  ցուցանիշը գերազանցել է 34,5 տոկոսով կամ ավելի քան 13,7 միլիարդ դրամով:
Նախագահը դրական է գնահատել այն փաստը, որ պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման: Նախատեսված ծրագրերը հիմնականում իրականացվել են նախանշված ծավալներով` ապահովելով ակնկալվող արդյունքները: Պետական բյուջեի ծախսերը գերազանցել են 104 միլիարդ դրամը` կազմելով նախատեսված ծրագրի 97,7 տոկոսը: 
Իսկ ընթացիկ տարում ոլորտում նախատեսվող բարեփոխումները կուղեկցվեն տնտեսության հարկաբյուջետային կայունության մակարդակի բարձրացմամբ, ինչը կապահովի պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների պլանային առաջադրանքների ամբողջական ծավալով կատարումը` նպաստելով երկարաժամկետ հատվածում հարկային եկամուտների կայուն աճին:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search