Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի նախաձեռնությամբ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ին, մայրաքաղաքի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է տոնական միջոցառում՝ նվիրված Սուրբ Զատկին:

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բակում կազմակերպվելու է Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր   Տաճարի    բակում     կազմակերպվելու  է    Սուրբ  Զատկի  տոնին  նվիրված  միջոցառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ  զրույցում   ասել է  Ստեփանակերտի  քաղաքապետարանի  մշակույթի, երիտասարդության  հարցերի  և  զբոսաշրջության  բաժնի  պետ  Կարինե  Հարությունյանը՝   նշելով, որ  արդեն   երրորդ   տարին  է, ինչ  իրենք  կազմակերպում  են   նման  միջոցառում:
Նրա  խոսքով՝ միջոցառմանը  մասնակցելու  են  Ստեփանակերտի  հանրակրթական   դպրոցների, մանկապարտեզների ներկայացուցիչները, ինչպես  նաև  անհատներ, ովքեր  ցուցադրելու  են  իրենց  կողմից  ձևավորված շուրջ  30  զատկական  սեղաններ:
Տոնին  մայրաքաղաքի  մշակույթի  կենտրոնների  սաները  հանդես  են   գալու     ազգային  երգ  ու   պարով:
Խոսելով   տոնի  խորհրդի   մասին՝ մեր զրուցակիցը  մասնավորապես   ասել է. «Սուրբ Հարության՝ Զատկի տոնին հավատացյալները, բացի պատարագին մասնակցելուց, հատուկ պատրաստությամբ տոնը նշում  են նաև  իրենց  տներում՝ պատրաստելով  զատկական  ուտեստներ. Զատկի  սեղանի  զարդը  ներկած  ձվերն  են: Ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Սուրբ Զատկի տոնի շրջանում առավել կարևոր են աղոթքները, որը մարդկանց   զատում   է  մեղքերից   և   ճիշտ   ճանապարհ   ցույց  տալիս նրանց»:




 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Պետք է աջակցել ՀՀ իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համախմբվելով արտաքին վտանգի դեմ. Արայիկ Հարությունյան

Search