Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կատարվել է ոտնլվայի արարողություն

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում այսօր Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ կատարվել է ոտնլվայի արարողություն:

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կատարվել է ոտնլվայի արարողություն

Ստեփանակերտի   Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում  կատարվել  է  ոտնլվայի  արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱրարողությանն Արցախի թեմի  առաջնորդը   հանդես  է  եկել  օրհնանքի   խոսքով, որից  հետո  կատարել  է   ոտնլվայի  կարգը:
«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ    զրույցում   Արցախի թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն  ասել  է,  որ    ոտնլվայի  կարգը  կատարվում  է  ավագ    շաբաթվա  մեջ   ավագ   հինգշաբթի  օրը, որը   եկեղեցականների  համար համարվում  է  ամենածանրաբեռնված  օրը:
Խոսելով   տոնի  պատմության  մասին՝  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանն   ասել  է.  «Հիսուս Քրիստոսը  վերնատանը  հավաքեց  իր  աշակերտներին   և   նրանց   ոտքերի   գարշապարները   լվաց, որպեսզի  նրանց  գործունեությունը   երկրի  վրա  սուրբ   լինի: Քրիստոսն  ասել  է.  «Ինչ  որ ես  Ձեզ  արեցի, դուք  էլ  միմյանց  նկատմամբ  նույնն արեք»: Հետևելով  Տիրոջ   խոսքին՝  մենք  այսօր   նույնն  արեցինք  12  զինվորների  հետ՝  լվանալով նրանց  ոտքերը:  Մենք   նրանց  ոտքերը  սրբագործեցինք  օրհնված   ջրով   և օծեցինք  յուղով, որպեսզի   իրենց  ծառայությունը,   հայրենասիրությունը  և  հավատքն  էլ  ավելի զորեղ  լինի»:
Արցախի  թեմի  առաջնորդի  խոսքով՝     հաշվի  առնելով  այն  հանգամանքը, որ     հավատքի  և  ժողովրդի   պաշտպանը   հայ  զինվորն  է, այդ   պատճառով  էլ   ոտնլվայի  կարգին  մասնակցելու   նախապատվությունը  տրվել  է  հենց  զինվորներին:
ՊԲ գնդերեց   Մանավազդ   սարկավագ  Մկրտչյանի  խոսքով՝  ոտնլվայի  արարողությանն   ընդգրկել  են  այն   զինվորներին, ովքեր   եկեղեցական,  հոգևոր    արարողություններից      բավարար  գիտելիքներ  ունեն: Արարողությանը  մասնակցած  զինվորները հավատով և ուժով  էլ   ավելի   զորացած  կշարունակեն    իրենց  ծառայությունը  Մայր  Հայրենիքին:
Մանավազդ   սարկավագ  Մկրտչյանն  նշել  է նաև, որ    զինվորականների   հոգևոր  գիտելիքների    բարձրացման  ուղղությամբ  մշտապես աշխատանքներ  են   տարվում:
Ոտնլվայի  արարողությանը  մասնակից   սերժանտ  Աշոտ  Դավթյանն   էլ  ասել  է, որ    այն  իր  համար  մեծ  պատիվ  է:
«Զգացողություններս   անբացատրելի  են, մեկ  անգամ   ևս  ներշնչվեցի    Աստծո  հույսով  ու  հավատով: Սրբազանի   ձեռամբ  իրականացրած   ոտնլվայի  կարգը  հուսադրեց  մեզ՝  զինվորներիս, որպեսզի  արժանի  լինենք   հայրենիքի  զինվորը  լինելու  պատվին, պահպանենք  մեր  ազգային արժեքները  և  հետևենք  եկեղեցական   ծիսակարգերին»,-նշել  է   Ա. Դավթյանը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search