Artsakhpress

Քաղաքական

Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումը. վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի («House Democracy Partnership») համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը (հանրապետական), ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ), Մայքլ Քոնավեյը (հանրապետական), Ջերի Քոնոլին (դեմոկրատ), Ադրիան Սմիթը (հանրապետական), Բարբարա Լին (դեմոկրատ) և Թերրի Սյուելը (դեմոկրատ):

Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումը. վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումը. վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր՝ նշելով, որ Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը գտնվում է արմատական կարևոր բարեփոխումների շրջանում և հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ուղիով: Վարչապետն անդրադարձել է մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ապա դեկտեմբերի 16-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ անկախացումից ի վեր Հայաստանում տեղի են ունեցել առաջին ազատ, ժողովրդավարական և թափանցիկ ընտրությունները, որոնք այդպիսին են որակվել նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպես հաջորդ քայլ ՀՀ կառավարությունը ներկայում քայլեր է ձեռնարկում ժողովրդավարությունն ինստիտուցիոնալ և տնտեսապես հզորացնելու ուղղությամբ, և այդ գործընթացում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը:
Դեյվիդ Փրայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը ցուցաբերած ընդունելության և ջերմ հյուրընկալության համար: Նա ողջունել է Հայաստանի բարեփոխումները ժողովրդավարության զարգացման ուղղությամբ և նշել, որ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախումբը պատրաստ է փորձի փոխանակման և խորհրդատվության միջոցով զարգացնել պառլա­մեն­տարիզմի մշակույթը, նպաստել հայ-ամերիկյան կապերի և միջխորհրդարանական համագործակցության սերտացմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԱՄՆ կոնգրեսականների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին տնտեսական բարեփոխումների իրականացմանը, տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, թավշյա հեղափոխության և հետագա բարեփոխումների մեջ երիտասարդների ներգրավվածությանը, քաղաքական կյանքում և կառավարման ոլորտում կանանց դերի բարձրացմանը, խորհրդարանական կառավարման համակարգի գործունեությանը և այլն:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր երկրի ժողովրդավարության մասին, ընդգծել է՝ Հայաստանի, հայ հասարակության համար ժողովրդավարությունը ներքին համոզմունք է և հավատամք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական կողմնորոշում: Ինչ վերաբերում է հեղափոխությունից հետո տնտեսության զարգացման միտումներին, կառավարության ղեկավարը ներկայացրել է արձանագրված աճի ցուցանիշները և նշել, որ իրականացվել և իրականացվում են մենաշնորհների վերացմանը, ստվերի կրճատմանը, աշխատատեղերի ստեղծմանը միտված հետևողական քայլեր: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը ներառական տնտեսական աճի ապահովումն է, և այս առումով Հայաստանի համար առավել հետաքրքրական է համագործակցությունը ենթակառուցվածքների, նորարարությունների, տեխնոլոգիաների ոլորտներում:
ԱՄՆ կոնգրեսականները պատրաստակամություն են հայտնել՝ իրենց աջակցությունը բերելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումների իրականացմանը և հայ-ամերիկյան բարեկամության հետագա խորացմանը:
ԱՄՆ Կոնգրեսում գործող «House Democracy Partnership» (HDP) երկկուսակցա­կան հանձնաժողովի գործունեության նպատակն է հետխորհրդա­յին երկրների ու անցումային փուլում գտնվող պետությունների խորհրդա­րանների հետ փորձի փոխա­նակման ու խորհրդատվության միջոցով զարգացնել պառլամենտարիզմի մշակույթը, մեծացնել խորհրդարան­ների դերն ու ակտիվացնել երկ­կողմ միջխորհրդարանական կապերը: Հանձնաժողովն ունի 20 անդամ: Հանձնաժողովի գործընկեր խորհրդարանների թիվը 21-ն է, որոնց թվում են` Վրաստանը, Ուկրաինան, Լիբանանը, Ղրղզստանը և այլն: Կառույցի հետ համագործակցության ձևաչափը նախատեսում է երկկողմ խորհրդարանական այցեր, աշխատան­քային խմբերի խորհրդատվություններ և այլն:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search