Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում ողջունել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։
Կարո Փայլանը ողջունել է Ստամբուլի նորընտիր քաղաքապետին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարո Փայլանը գրել է. «Ողջույն պարոն քաղաքապետ, հաջողություններ եմ մաղթում»։ Այս գրառման տակ Կարո Փայլանը կիսվել է տեսանյութով, որտեղ նոր քաղաքապետը շեշտում է, որ ողջունում է Ստամբուլի թուրքերին, քրդերին հայերին ու հույներին։