Artsakhpress

Տնտեսական

Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

Խորհրդարանի լիագումար նիստում 21 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվելէ «ԼՂՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ԼՂՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով «ԼՂՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանն ասել է, որ ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման և պահպանման նպատակով, ելնելով վերջին տարիների փորձից, ինչպես նաև հաշվի առնելով 2017 թ.-ի սեպտեմբերի 27-ի 103Ն ԱՀ Նախագահի հրամանագիրը, որով հաստատվել է ԱՀ կառավարության նոր կառուցվածքը և վերացվել է վարչապետի ինստիտուտը, անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծով առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ: Այդ խնդիրների լուծման համար ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է Ջրի ազգային խորհրդի գործունեությունը կարգավորելու նպատակով կատարել համապատասխան փոփոխություններ, սահմանել ջրի ազգային խորհրդի նախագահին, անդամներին, վերապահել ԱՀ կառավարությանը հաստատել ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը:
Անդրադառնալով «ԼՂՀ ջրի ազգային ծրագրի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին՝ Ֆ. Գաբրիելյանն ասել է, որ նախատեսվում է հստակեցնել ԱՀ «ջրային ռեսուրսներ» և «օգտագործելի ջրային ռեսուրսներ» հասկացությունները, ջրային պետական կադաստրում գրանցված ենթակա ջրային ռեսուրսները, ջրօգտագործման թույլտվությամբ տրվող ջրօգտագործման ծավալների գումարային մեծությունները:
Նախարարի խոսքով՝ ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արդիականացնել ԱՀ ջրային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունները:
Օրենքի երկու նախագծերն էլ գլխադասային՝ ԱԺ արտադրության, և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search