Artsakhpress

Սփյուռք

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի

Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի

Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին 4 մլն դոլարի փոխհատուցում կվճարի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ստամբուլի քաղաքապետարանը հայկական եկեղեցուն պատկանող հողատարածքի մի մասն օգտագործել էր ճանապարհ կառուցելիս, գրում է ermenihaber.am-ը:
Դատարանի որոշմամբ՝ քաղաքապետարանը 24 մլն 400 հազար թուրքական լիրա (շուրջ 4,2 մլն ԱՄՆ դոլար) փոխհատուցում պետք է վճարի հայկական հիմնադրամին։
Գեդիքփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ և Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամի խորհրդատուների խորհրդի անդամ Հարություն Շանլըի խոսքով՝ իրենք արդեն դատարանի որոշումը հարկադիր կատարելու պահանջ են ներկայացրել։ Շանլըն նշել է, որ փոխհատուցման վճարման գործընթացը երեք - չորս ամիս կտևի։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search