Artsakhpress

Մշակույթ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը գրական-ստեղծագործական մրցույթ է հայտարարել

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ հայտարարվել է ազատ թեմայով գրական-ստեղծագործական մրցույթ՝ նվիրված հայ մեծանուն գրողներ Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի 150-ամյակներին:

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը գրական-ստեղծագործական մրցույթ է հայտարարել

Համազգային հայ կրթական  և  մշակութային միության Արցախի գրասենյակը գրական-ստեղծագործական մրցույթ է  հայտարարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն  մեկնարկել  է  2019 թ. ապրիլի 17-ին  և տևելու է մինչև մայիսի 20-ը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում  Համազգային  հայ  կրթական և մշակութային միության Արցախի  գրասենյակի  տնօրեն  Հերմինե Ավագյանն ասել է, որ մրցույթի նպատակն է  ճանաչել, բացահայտել, ներկայացնել  ու խրախուսել Արցախում բնակվող շնորհալի ստեղծագործողներին։
«Ստեղծագործական աշխատանքի լեզուն միայն հայերենն է:Իրավունք ունեն մասնակցելու 16-40 տարեկան ԱՀ քաղաքացիներ: Ստեղծագործությունների ժանրային ընտրությունն ազատ է. կարող են ներկայացվել  թե՛ արձակ, թե՛ չափածո ստեղծագործություններ: Մասնակիցների աշխատանքները   չպետք  է  խախտեն  որևէ  մեկի հեղինակային իրավունքները, այլապես  նրանք կորակազրկվեն: Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից ընտրված հանձնաժողովը կորոշի hաղթողներին: Նրանց անունները կհրապարակվեն հանդիսավոր միջոցառման ժամանակ, որը կկայանա մայիսի 28-ին: Առաջին երեք տեղերին արժանացած մասնակիցները կպարգևատրվեն դրամական պարգևներով ու Համազգայինի պատվոգրերով: Կսահմանվեն  նաև հատուկ անվանակարգեր: Մասնակիցներին մաղթում եմ հաջողություն՝ ակնկալելով ակտիվ մասնակցություն: Կցանկանայի, որ մասնակցեին հատկապես շրջանների մեր երիտասարդները, որովհետև մեր նպատակը շնորհալի երիտասարդներին բացահայտելն է: Հավատում եմ, որ լավ ու գեղեցիկ աշխատանքներ շատ ենք ունենալու, և համոզված եղեք, որ հանձնաժողովն ամենայն անաչառությամբ է դրանք գնահատելու»,- նշել է Հ. Ավագյանը:
 
Հիշեցնենք, որ մրցույթի ընթացքին ցանկացողները կարող են հետևել Համազգայինի Արցախի գրասենյակի ֆեյսբուքյան էջով:
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 097 72 -00- 72 հեռախոսահամարին:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search