Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում անց է կացվում «Վերածնունդ» 11-րդ միջազգային մրցույթ փառատոնի եզրափակիչ փուլը

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր անց է կացվում արվեստի «Վերածնունդ» 11-րդ միջազգային մրցույթ փառատոնի եզրափակիչ փուլը, որի մեկնարկը տրվել է ապրիլի 10-ին՝ Երևանում:

Ստեփանակերտում անց է կացվում «Վերածնունդ» 11-րդ միջազգային մրցույթ փառատոնի եզրափակիչ փուլը

Ստեփանակերտում  անց  է  կացվում   «Վերածնունդ»   11-րդ  միջազգային  մրցույթ  փառատոնի  եզրափակիչ փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Փառատոնը   նվիրված    է  Կոմիտասի  150-ամյակին:
Փառատոնի  լսումների  փուլն   անց  են  կացվում նաև Ստեփանակերտի  Սայաթ-Նովայի  անվան  երաժշտական   քոլեջում,  Կոմիտասի  անվան երաժշտական  դպրոցում  և  Շառլ  Ազնավուրի  անվան   մշակույթի  կենտրոնում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի  և  զբոսաշրջության  նախարարության ժամանակակից  արվեստի և մշակութային կրթության բաժնի վարիչ Ապրես Մարգարյանն  ասել է, որ  փառատոնին  մասնակցում  են  Արցախի, Հայաստանի  և  աշխարհի  տարբեր  երկրների   ներկայացուցիչներ: Ի  դեպ,  2018  թվականին  փառատոնին  մասնակցել  է   35    երկիր:
«Արդեն  3 տարի  է, ինչ  փառատոնի  անվանակարգերում  ընդգրկվել  են  նաև  կերպարվեստը, պարը   և  թատրոնը: Այս  տարի  առաջին  անգամ   մրցույթի   լսումների   փուլն  անց  է  կացվում   Արցախում:  Փառատոնի  ընթացքում   կազմակերպվում  են    գիտական   կոնֆերանսներ,    վարպետության  դասեր և  այլն»,-ավելացրել   է  Ա.  Մարգարյանը:
«Վերածնունդ» 11-րդ  միջազգային  մրցույթ  փառատոնի  համանախագահ, ազգային նվագարանների անվանակարգի հանձնաժողովի նախագահ Գևորգ  Նորոյանը  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ  ծրագրի   հիմքը դեռևս 11  տարի   առաջ  է  դրվել    Գյումրիում:
«Տաս տարի անընդմեջ Արցախի երեխաները հավուր պատշաճի   ներկայանում են փառատոնին: Նման  միջոցառումները  շատ կարևոր է արցախցի  երեխաների  համար, քանի որ  նրանք  հնարավորություն  են  ունենում   նոր  ճանապարհ հարթելու դեպի   արվեստի  աշխարհ: Փառատոնի  շրջանակներում  երեխաները  մեկնում  են հյուրախաղերի, որտեղ  ևս  վարպետության  դասեր են  անցկացվում: Այս փառատոնին Արցախն ամեն  տարի  իր յուրահատուկ   դերակատարությունն է ունենում,  և մենք էլ, որպես  խրախուսանք, որոշել  ենք  այս  տարի արցախցիներին  լսել   հենց  Արցախում:  Փառատոնին  Արցախից  մասնակցում է ավելի քան  100   երեխա»,-մասնավորապես  ասել  է  Գ.  Նորոյանը  և  հավելել, որ  արդյունքների  ամփոփումը   կլինի  ապրիլի  վերջին:  Առաջին, երկրորդ  և  երրորդ  մրցանակային  տեղեր  գրավածները  կդառնան  դափնեկիրներ  և  կարժանանան դիպլոմների, իսկ   լավագույն  անհատ  կատարողները հյուրախաղերով  կմեկնեն  արտերկիր:   Անցած  տարի  արցախցի  երեխաները  եղել   են  Վիեննայում և  Իսպանիայում:
Գ.  Նորոյանը  տեղեկացրել է  նաև, որ   այսօր  Սայաթ-Նովայի  անվան  երաժշտական  քոլեջում, միջազգային մրցույթների  դափնեկիր, գինեսի   ռեկորդակիր, աշխարհահռչակ  կլառնետահար  Յուլիան Միլկիսն անց  է  կացնելու վարպետության  դասեր:
Նշենք, որ  «Վերածնունդ» 11-րդ  միջազգային  մրցույթ  փառատոնի  եզրափակիչ փուլն  ավարտվելու  է  վաղը՝  ապրիլի  20-ին:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search